Գյուլը չի բացառել, որ կառավարության կազմում փոփոխություններ կլինեն

17:25 • 24.12.13

Թուրքիայի կառավարության կազմում հնարավոր է փոփոխություններ տեղի ունենան, հայտարարել է նախագահ Աբդուլլահ Գյուլը։

 

Ինչպես տեղեկացնում է TRT Haber կայքը, Գյուլը նշել է, որ այդ հարցը քննարկվելու է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Պակիստանից վերադառնալուց հետո։

 

«Եթե երկրում կոռուպցիա կա, դա հնարավոր չի լինի թաքցնել»,-ասել է Գյուլը։

 

Նա հայտարարել է, որ իրենք անցած 10 տարիների ընթացքում բազմաթիվ բարեփոխումներ են իրականացրել, և «այսօրվա Թուրքիան այն չէ, ինչ 15-20 տարի առաջ էր»։

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին Թուրքիայում աղմկահարույց ձերբակալություններ էին տեղի ունեցել։ Կոռուպցիոն սկանդալի շրջանակներում ձերբակալվել էր 52 մարդ, այդ թվում՝ պաշտոնյաներ, նախարարների որդիներ, գործարարներ։