Al-Jazeera հեռուստաալիքն անդրադարձել է երեկ Երևանում տեղի ունեցած հակակառավարական ցույցին (տեսանյութ)
Al-Jazeera հեռուստաալիքն անդրադարձել է երեկ Երևանում տեղի ունեցած հակակառավարական ցույցին՝ նշելով, որ Հայաստանի կառավարությունը Ռուսաստանի հետ վիճահարույց գազի գործարք է կնքել՝ չնայած մայրաքաղաք Երևանում տեղի ունեցող բողոքի ցույցերին:
Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովի Բաղրամյան և Դեմիրճյան մուտքերի մոտ հավաքվել էին մի քանի հարյուր քաղաքացիներ, որպեսզի իրենց բողոքը հայտնեն ԱԺ-ում «գազային» համաձայնագրերի վավերացման դեմ։
Հեռուստաալիքի թղթակիցը կապ է հաստատել «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանի հետ, ում խնդրել է մեկնաբանել, թե ինչու են տեղի ունենում այդ ցույցերը և ինչու են մարդիկ այդքան զայրացած: Վերջինս պատմել է, որ մարդիկ զայրացած են, քանի որ իշխանությունն առանց լսելու մարդկանց, արհամարհելով խորհրդարանական բանավեճերը, որոշումներ է ընդունում, «որոնք ազդեցություն են ունենալու հաջորդ սերունդների, մեր երկրի ու մեր ժողովրդի վրա»:
Al-Jazeera-ի թղթակիցն ընդգծել է, որ «գազային» պայմանագրով Ռուսաստանին է հանձնվում Հայաստանի գազային ոլորտի վերահսկողությունը:










