Հռոմի նախկին ու ներկայիս պապերը հանդիպել են, փոխանակվել սուրբծննդյան շնորհավորանքներով (լուսանկարներ, տեսանյութ)

16:37 • 24.12.13

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը գալիք Սուրբ Ծննդի կապակցությամբ այցելել է իրեն նախորդած Բենեդիկտոս 16-րդին և մոտ 30 րոպե նրա հետ անցկացրել, հայտնում է Daily Mail-ը։

 

Այս տարվա մարտին գաղտնի ժողովի արդյունքում Պապ դարձած Ֆրանցիսկոսն ասել է, որ 86-ամյա նախկին հովվապետն իրեն լավ է զգում, թեև տեղաշարժվում է ձեռնափայտի օգնությամբ։

 

Հռոմի նախկին ու ներկայիս պապերը միասին զրուցել են, փոխանակվել սուրբծննդյան շնորհավորանքներով, ինչպես նաև աղոթել են։

 

Հիշեցնենք, որ Բենեդիկտոս 16-րդն անսպասելիորեն հրաժարվել էր պապական գահից այս տարվա փետրվարի 28-ին՝ ասելով, որ ինքը ֆիզիկապես ու հոգեպես այլևս ի վիճակի չէ առաջնորդել աշխարհի կաթոլիկներին։

 

Christmas greeting: Pope Francis, left, shakes hands with Pope Emeritus Benedict XVI at the Mater Ecclesiae monastery at the Vatican, December 23, 2013

Matching: Photos released by the Vatican newspaper show the two men, dressed in identical white robes save for Francis' cape, chatting in a sitting room inside Benedict's retirement home during the visit Monday

Well: Pope Francis, right, shakes hands with Pope Benedict who, at 86 years old, was looking well

Time together: Francis, who was elected in March, spent about 30 minutes with Benedict in an ex-convent on the Vatican grounds where the former pope has been living in near isolation