Իրադարձային
-ից
-ը
16:05 • 20.12.13Նիգերիայում միաժամանակ 1.000 զույգ է ամուսնացելԽորհուրդը նաև յուրաքանչյուր հարսնացուի համար մոտ 65 դոլար արժողությամբ օժիտ է տրամադրել և իր վրա վերցրել արարողության բոլոր ծախսերը։
15:49 • 20.12.13Ադրբեջանի առաջին նախագահի ընտանիքի «գազը կտրել են»՝ պարտքի պատճառովԷլչիբեյի ընտանիքի խնդրանքը՝ անջատումը հետաձգելու վերաբերյալ, չի ազդել շրջանի գազամատակարարման ծառայության աշխատակիցների վրա, և արդյունքում ձմռանն ընտանիքը մնացել է առանց ջեռուցման։
15:32 • 20.12.13Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ-ի ներկայիս էներգետիկ անվտանգության մակարդակը. Ս. Ֆարմանյանը՝ նախարարին«Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ՀՀ-ի ու ՌԴ-ի միջև համաձայնագրերի՝ ԱԺ-ում վավերացման քննարկմանը էներգետիկայի նախարարից խնդրեց առնել երկու քաղաքական հարցադրում։
15:23 • 20.12.13Պահանջում են ազատել Շանթին և ընկերներին. բողոքի ցույց դատախազության մոտ (տեսանյութ)Արթուր Սաքունցը հայտարարեց, որ ամեն ուրբաթ իրենց պահանջը կբարձրաձայնեն դատախազության մոտ այնքան ժամանակ, մինչև հասնեն դրա վերջնական բավարարմանը:
14:39 • 20.12.13«Չեմ կարծում, որ կռուտիտն այն ժանրն է, որով նախարարը պետք է շփվի ՀՀ քաղաքացիների հետ». Ն. Փաշինյանը՝ էներգետիկայի նախարարին«Գազային» համաձայնագրերի մասին հարցերին էներգետիկայի նախարարի տված պատասխանները Փաշինյանը «կռուտիտ» որակեց և նշեց, որ ՔԿՀ-ում այդ ձևը հասկանալի կլիներ, սակայն ոչ ԱԺ-ում։
14:30 • 20.12.13Հրայր Թովմասյանը չէր գրի ՄԻՊ-ի զեկույցը, բայց այն համարում է մտահոգ մարդու աշխատանք«Ես ինքս միշտ ասել եմ, որ վստահության պակաս կա դատաիրավական համակարգի նկատմամբ, բայց միաժամանակ սա չի նշանակում, որ գործադիրին, կամ …»։
13:59 • 20.12.13Խոդորկովսկին լքել է կալանավայրըԳործակալության տեղեկություններով՝ Խոդորկովսկին Սեգեժա քաղաքում գտնվող կալանավայրը լքել է ժամը մոտ 12.20-ին:
13:51 • 20.12.13Նախարարը խոստովանեց՝ «Գազպրոմի» հետ պայմանագրում չի հստակեցվել, որ ԼՂՀ-ն բաժանորդ է«Մինչև այժմ մեր համաձայնությամբ Ղարաբաղը դիտարկվում էր «ՀայՌուսգազարդի» բաժանորդ և այդպես էլ կշարունակվի։ Ճիշտ է, համաձայնագրում այս թեմայով բան չկա, բայց որևէ խոչընդոտ չի լինի»,- ասաց նա։
13:49 • 20.12.13Կիևում հատուկջոկատայիններն արգելափակել են Մայդանի մուտքը Եվրոպական հրապարակի կողմից«Բերկուտի» հատուկջոկատայինները կենտրոնացել են Ուկրաինական տան մոտ և մոտակա զբոսայգում:
13:22 • 20.12.13Մոսկովյան Հելսինկյան խումբը Խոդորկովսկուն աշխատանք կառաջարկիԱլեքսեևան նշել է, որ իրենք շատ ուրախ կլինեն Խոդորկովսկու հետ մի քանի ուղղություններով համագործակցության համար։
13:12 • 20.12.13Մերկուրիի խառնարաններից մեկն անվանակոչել են Ջոն Լենոնի պատվինԵրկնային մարմիններն անվանակոչող Միջազգային աստղագիտական միության ավանդույթի համաձայն՝ Մերկուրիի վրա բոլոր խառնարաններն անվանակոչվում են գրողների, պոետների, նկարիչների և երաժիշտների պատվին:
13:10 • 20.12.13Եթե ՌԴ-ն որոշի իր բաժնետոմսերը վաճառել Թուրքիային կամ Ադրբեջանին, ինչպե՞ս է ՀՀ-ն դա կանխելու. Զ. Փոստանջյանի հարցը ԱԺ-ումԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ՀՀ-ՌԴ «գազային» համաձայնագիրը համեմատեց Կարսի պայմանագրի հետ, որով ժամանակին օտարվել են հայկական տարածքներ:
12:59 • 20.12.13ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը կստորագրվի 2014 թվականի սեպտեմբերից ոչ ուշ. վրաց նախարարՍտորագրումից մի քանի ամիս անց փաստաթղթի դրույթների մեծ մասն ուժի մեջ կմտնի, նշել է նախարարը։
12:46 • 20.12.13Իսպանիայում Google-ին տուգանել են օգտատերերի մասին տվյալներ հավաքելու համարԻսպանիայում Google-ը տվյալների գաղտնիության մասին միանգամից 3 օրենք է խախտել, ինչն անպատիժ չի մնացել:
12:46 • 20.12.13ԱԺ մեծամասնական պատգամավորները կողմ քվեարկեցին՝ սեղմելով նաև բացակա ընկերների կողմ կոճակը (տեսանյութ)ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը վարման կարգով նշեց, թե որոշման նախագիծ չկա, ի՞նչն է ԱԺ-ն դնում քվեարկության։
