Նիգերիայում միաժամանակ 1.000 զույգ է ամուսնացել
Նիգերիայի հյուսիսում գտնվող Կանո քաղաքում միաժամանակ մոտ 1.000 զույգ է ամուսնացել, գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։
1.111 զույգի հարսանեկան արարողությունը կայացել է մուսուլմանական ավանդույթներով։ Արարողությունը կազմակերպել է Հիզբա մուսուլմանական խորհուրդը՝ ամուսնալուծությունների թիվը նվազեցնելու և բացառելու համար այն դեպքերը, երբ ամուսնալուծությունից կամ մահից հետո ամուսիններից մեկը հայտնվում է փողոցում՝ առանց միջոցների։
Խորհուրդը նաև յուրաքանչյուր հարսնացուի համար մոտ 65 դոլար արժողությամբ օժիտ է տրամադրել և իր վրա վերցրել արարողության բոլոր ծախսերը։
Զանգվածային ամուսնությունը կոչված է ամրապնդել Նիգերիայի ավանդական ընտանեկան արժեքները։ Համաձայն տեղի կանոնների՝ փեսացուն չի կարող դիմել ամուսնալուծության համար՝ առանց մուսուլմանական խորհրդի թույլտվության։










