Խոդորկովսկին լքել է կալանավայրը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից համաներման արժանացած «ՅՈՒԿՕՍ» նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին լքել է կալանավայրը, հաղորդում է Interfax.ru-ն:
Գործակալության տեղեկություններով՝ Խոդորկովսկին Սեգեժա քաղաքում գտնվող կալանավայրը լքել է ժամը մոտ 12.20-ին:
Պատժի կրման դաշնային ծառայությունում, սակայն, պաշտոնապես դեռ չեն հաստատել տեղեկությունը։
Ուրբաթ առավոտյան հայտնի է դարձել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Միխայիլ Խոդորկովսկու համաներման մասին հրամանագիրը:










