Կիևում հատուկջոկատայիններն արգելափակել են Մայդանի մուտքը Եվրոպական հրապարակի կողմից
Կիևում հատուկջոկատայիններով ավտոբուսներն ուրբաթ՝ դեկտեմբերի 20-ին, արգելափակել են Անկախության մայդանի մուտքը Եվրոպական հրապարակի կողմից և թույլ չեն տալիս, որպեսզի մետրոյից դուրս եկող քաղաքացիները դուրս գան Կրեշչատիկ փողոց, գրում է dw.de-ն՝ հղում անելով УНИАН-ին:
«Բերկուտի» հատուկջոկատայինները կենտրոնացել են Ուկրաինական տան մոտ և մոտակա զբոսայգում: Ավելի վաղ՝ առավոտյան ժամը 06:00-ից, «Եվրամայդանի» բեմից հայտարարել են, որ մաքրել են Գերագույն ռադայի դիմաց մուտքերը, ակնհայտորեն նրա համար, որ հատուկ ստորաբաժանումները խանգարեն ցուցարարներին պիկետ անել խորհրդարանի դիմաց:
Մարդկանց կոչ են արել հանգստություն պահպանել:










