Իրադարձային
-ից
-ը
21:32 • 20.12.13Մեծ Բրիտանիան նույնպես կոչնչացնի սիրիական քիմիական զենքի մի մասըՄեծ Բրիտանիան կմասնակցի Սիրիայի քիմիական զենքի ոչնչացմանը: Հաղորդվում է, որ բրիտանական կառավարությունը համաձայնել է ոչնչացնել 150 տոննա քիմիական նյութեր:
21:04 • 20.12.13«Հեզբալլահը» խոստանում է Իսրայելից վրեժ լուծել իրենց սպանված առաջնորդի համարԼիբանանյան «Հեզբոլլահ» շիական շարժման ղեկավար Հասան Նասրալլան սպառնացել է պատժել Իսրայելին, որին շարժումը մեղադրում է իր առաջնորդներից Հասան ալ-Լաքիսի սպանության մեջ:
20:34 • 20.12.13ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանն առաջիկայում ազատ կարձակվիԴատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովը ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանին վաղաժամկետ ազատ արձակելու որոշում է կայացրել:
19:53 • 20.12.13Աթենքում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել նոր հարկերից դժգոհող ագարակատերերի նկատմամբՀունաստանի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել Աթենքում հավաքված ագարակատերերի դեմ, ովքեր դժգոհում են կառավարության ծրագրից, որը նախատեսում է հարկ սահմանել 1000 քառ. մետրից ավելի հողերի համար:
19:45 • 20.12.13Ես հոգեթերապևտ չեմ. Ն. Զոհրաբյանը՝ Ա. Աշոտյանի՝ ընդդիմության շվեյցարական պանրի վերածվելու հայտարարության մասինՆաիրա Զոհրաբյանը «վարչապետի ադյուտանտի կարգավիճակը ստանձնած գործիչներին» խորհուրդ է տալիս ևս մեկ անգամ լսել իր ելույթը:
19:20 • 20.12.13ՀՀԿ պատգամավորները նահանջում են, ողջունելի է. Փոստանջյանը հորդորեց ՀՀԿ-ականներին երկուշաբթի ևս չներկայանալ քվեարկությանը«Հանրապետականներն այս պահին ձախողեցին, չկարողացան այնքան մարդ հավաքել, որ կարողանան կազմակերպել քվեարկությունը, միգուցե շատ լավ է, նահանջում են»,-ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը:
18:34 • 20.12.13ՀՀ-ի ու ՌԴ-ի միջև «գազային համաձայնագրի» վավերացման քվեարկությունը հետաձգվեց. ՀՀԿ-ական պատգամավորների թիվը բավարար չէրԱԺ նախագահն անընդհատ կոչ էր անում ՀՀԿ-ական պատգամավորներին ներկայանալ դահլիճ, քանի որ 18:00-ին պետք է քվեարկություն իրականացվեր։ Սակայն տեսնելով, որ վավերացումը …
18:33 • 20.12.13Չպատասխանեցինք, սրանց թվաց՝ չենք խոսելու, մի բառը բավական է, որ փոշիանաք. Գ. Սահակյանը` ՀՀ-ՌԴ պայմանագրերին դեմ արտահայտվողներինԳալուստ Սահակյանը նշեց, որ միևնույնն է` պայմանագիրը վավերացվելու է՝ առանց դեմ հանդես եկողների քվեարկության: «Ես ձեր մերկությունը լավ եմ տեսել և երբեք չեմ գայթակղվել»,-ասաց նա։
18:18 • 20.12.13Կայացել է WikiLeaks-ի նկարահանած «Մեդիաստան» վավերագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան (տեսանյութ)«Մեդիաստան»-ը, որն առաջին անգամ ցուցադրվել է Լոնդոնում Raindance Film Festival անկախ կինոյի փառատոնում, բարձր գնահատականի է արժանացել աշխարհի խոշորագույն IMDb կինոպորտալում։
18:10 • 20.12.132013 թվականի լավագույն լուսանկարները՝ Getty Images-ի վարկածովԱյն հրապարակում է աշխարհում քաղաքականության, մշակույթի, սպորտի և հասարակական կյանքի ոլորտներում ամենանշանակալի իրադարձությունների լավագույն լուսանկարները:
17:31 • 20.12.13Խոդորկովսկին մեկնել է Գերմանիա«Ընդգծում ենք, որ թռիչքը տեղի է ունեցել նրա խնդրանքով, և մեկնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ձևակերպվել են նրա անձնական դիմումի համաձայն»,- հայտնել է Պատժի կրման դաշնային ծառայությունը:
16:55 • 20.12.13ԵՄ գագաթնաժողովն Ուկրաինային կառույցին անդամակցելու հեռանկար չի առաջարկել«Մենք հաստատում ենք Ուկրաինային ուղղված մեր մեծահոգի առաջարկը՝ քաղաքական ասոցացման վերաբերյալ»,-գագաթնաժողովի ավարտին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը։
16:39 • 20.12.13«Այդ լուրեր պտտցնողները էշակ դերեվյանիներ են». Մանվել Գրիգորյանը՝ ԵԿՄ նախագահի պաշտոնը լքելու լուրերի մասին (տեսանյութ)Մանվել Գրիգորյանից ԱԺ-ում լրագրողները հետաքրքրվեցին, թե իրականությանը համապատասխանու՞մ են շրջանառվող լուրերը, թե նա թողնելու է ԵԿՄ նախագահի պարտականությունները։
16:36 • 20.12.13Հարցրե՛ք Վրաստանին, թե ինչպես է Պուտինը ճնշում նրանց. ՄքՔեյն«Հարցրե՛ք Լիտվային, Լատվիային, Մոլդովային և Վրաստանին։ Նրանք կպատմեն, թե Ռուսաստանի և Պուտինի կողմից ինչպիսի ճնշման տակ են գտնվում»,-ասել է նա։
16:22 • 20.12.13Չինաստանում լրագրողներին պարտադրել են մարքսիստական գաղափարախոսության քննություն հանձնելՉինաստանի մամուլի գլխավոր վարչությունը հայտարարել է, որ քննության նպատակն է «լավացնել չինական լրագրության որակը և լրագրողներին ոգեշնչել, որպեսզի սոցիալիզմը դառնա նրանց գլխավոր արժեհամակարգը»:
