ԵՄ գագաթնաժողովն Ուկրաինային կառույցին անդամակցելու հեռանկար չի առաջարկել
Եվրոպական միության գագաթնաժողովն Ուկրաինային կառույցին անդամակցելու հեռանկար չի առաջարկել, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը։
«Մենք հաստատում ենք Ուկրաինային ուղղված մեր մեծահոգի առաջարկը՝ քաղաքական ասոցացման վերաբերյալ»,-գագաթնաժողովի ավարտին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը։
ԵՄ երկրների առաջնորդները նաև հաստատել են, որ Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացը կսկսվի 2014թ.-ի հունվարի 21-ից։
«Մենք խոսել ենք Սերբիայի մասին և հաստատել, որ ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները կսկսենք հաջորդ տարվա հունվարի 21-ից»,-ասել է նա։










