Կայացել է WikiLeaks-ի նկարահանած «Մեդիաստան» վավերագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան (տեսանյութ)
Այսօր կայացել է «Մեդիաստան» վավերագրական ֆիլմի համաշխարհային հեռուստապրեմիերան, որը նկարահանել է WikiLeaks-ը՝ ի պատասխան հոլիվուդյան «Հինգերորդ իշխանություն» ֆիլմի։
Ֆիլմի բոլոր 3 մասերը ցուցադրվել են RT-ի եթերում անգլերենով, ինչպես նաև RT-ի արաբալեզու և իսպանալեզու ալիքներով։
«Մեդիաստան»-ը, որն առաջին անգամ ցուցադրվել է Լոնդոնում Raindance Film Festival անկախ կինոյի փառատոնում, բարձր գնահատականի է արժանացել աշխարհի խոշորագույն IMDb կինոպորտալում՝ գրեթե 2 միավորով առաջ անցնելով «Հինգերորդ իշխանությունից»։
Ֆիլմի ռեժիսորն է շվեդ լրագրող Յոհանես Վալստրեմը, պրոդյուսերն է անձամբ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը։ WikiLeaks-ի մի խումբ ակտիվիստներ և լրագրողներ ճանապարհորդում են Միջին Ասիայում (Տաջիկստան, Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկստան, Աֆղանստան և Թուքմենստան)՝ տեղի ԶԼՄ-ներին առաջարկելով իրենց պարբերականներում տեղադրել ամերիկյան կառավարության գաղտնի գործողությունների վերաբերյալ բացառիկ նյութեր, որոնք WikiLeaks-ը հրապարակել է 2011-ին։
«Մենք հպարտ ենք, որ հենց մեր հեռուստաալիքով է կայացել WikiLeaks-ի հեռուստատեսային համաշխարհային պրեմիերան։ «Մեդիաստան»-ում քննարկվում են ժամանակակից աշխարհում խոսքի ազատության խնդիրները, և ինչպես ցույց է տալիս ֆիլմը, հեղինակները չեն կարողանում գտնել այն ոչ միջինասիական, ոչ արևմտյան մամուլում»,- նշել է RT գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։










