Չինաստանում լրագրողներին պարտադրել են մարքսիստական գաղափարախոսության քննություն հանձնել

16:22 • 20.12.13

Չինաստանում 250 հազար լրագրող ու խմբագիր ստիպված կլինի մարքսիստական գաղափարախոսության քննություն հանձնել, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով The Times-ին:

 

Թեստավորումը հիմնված կլինի 700-էջանոց ձեռնարկի վրա, որն այժմ տարածում է Չինաստանի մամուլի գլխավոր վարչությունը: Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է, որ մամուլին արգելվում է «կուսակցական գծին դեմ մեկնաբանություններով հոդվածներ հրապարակել» և որ «կուսակցության և ԶԼՄ-ների հարաբերություններն առաջնորդողի և հետևողի հարաբերություններ են»:

 

Նախատեսվում է, որ թեստավորումը կանցկացվի 2014 թվականի սկզբին՝ մինչ չինական Ամանոր: Լրագրողները, որոնք չեն հանձնի քննություն, կզրկվեն իրենց հավատարմագրերից:

 

Չինաստանի մամուլի գլխավոր վարչությունը հայտարարել է, որ քննության նպատակն է «լավացնել չինական լրագրության որակը և լրագրողներին ոգեշնչել, որպեսզի սոցիալիզմը դառնա նրանց գլխավոր արժեհամակարգը»: