Խոդորկովսկին մեկնել է Գերմանիա
Ազատ արձակված «ՅՈՒԿՕՍ» ռուսական նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին արդեն լքել է Ռուսաստանը և մեկնել Գերմանիա, հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով ria.ru-ին, որն էլ վկայակոչում է Պատժի կրման դաշնային ծառայությանը:
«Ազատ արձակման ժամանակ Խոդորկովսկին անձնական խնդրանքով դիմել է արտասահման մեկնելու նպատակով փաստաթղթերը ձևակերպելու համար: Ազատ արձակվելուց հետո նա մեկնել է Գերմանիա, որտեղ բուժվում է նրա մայրը: Ընդգծում ենք, որ թռիչքը տեղի է ունեցել նրա խնդրանքով, և մեկնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ձևակերպվել են նրա անձնական դիմումի համաձայն»,- հայտնել է Պատժի կրման դաշնային ծառայությունը:
Ria.ru-ի աղբյուրը հայտարարում է, որ Խոդորկովսկին մեկնել է Բեռլին, որտեղ բուժվում է նրա մայրը:
Gazeta.ru-ի տեղեկություններով՝ «ՅՈՒԿՕՍ»-ի նախկին ղեկավարի մայրը՝ Մարինա Խոդորկովսկայան, գտնվում է Ռուսաստանում:










