Հարցրե՛ք Վրաստանին, թե ինչպես է Պուտինը ճնշում նրանց. ՄքՔեյն
Ամերիկացի սենատոր Ջոն ՄքՔեյնը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին չի հուզում խաղաղ ցուցարարների պահանջները։
Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, սենատորի խոսքով՝ Ռուսաստանն առանց մարտի Ուկրաինան չի հանձնի Արևմուտքին։
«Ինձ մոտ տպավորություն է, թե Յանուկովիչին չի հուզում, կամ նա չի հասկանում նման քանակությամբ խաղաղ ցուցարարների առկայությունը։ Ես նման բան չեմ տեսել, և դժվար է հավատալ, որ Պուտինն առանց մարտի կզիջի Ուկրաինան։ Հարցրե՛ք Լիտվային, Լատվիային, Մոլդովային և Վրաստանին։ Նրանք կպատմեն, թե Ռուսաստանի և Պուտինի կողմից ինչպիսի ճնշման տակ են գտնվում»,-ասել է նա։
Ուկրաինայում ցույցերը սկսվել են նոյեմբերի վերջից, երբ երկրի կառավարությունը կասեցրեց Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման աշխատանքները։










