Մեծ Բրիտանիան նույնպես կոչնչացնի սիրիական քիմիական զենքի մի մասը

21:32 • 20.12.13

Մեծ Բրիտանիան կմասնակցի Սիրիայի քիմիական զենքի ոչնչացմանը: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Reuters-ին:


Հաղորդվում է, որ բրիտանական կառավարությունը համաձայնել է ոչնչացնել 150 տոննա քիմիական նյութեր:


Բացի այդ Մեծ Բրիտանիան մի քանի նավ կուղարկի մասնագետներին պաշտպանելու համար, որոնք կզբաղվեն Սիրիայի քիմիական զենքի դուրս բերմամբ: