ՀՀ-ի ու ՌԴ-ի միջև «գազային համաձայնագրի» վավերացման քվեարկությունը հետաձգվեց. ՀՀԿ-ական պատգամավորների թիվը բավարար չէր

18:34 • 20.12.13

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի վավերացման համար քվեարկությունը կանցկացվի ոչ թե այսօր, այլ երկուշաբթի։

 

Իսկ մինչ այդ ԱԺ նախագահն անընդհատ կոչ էր անում ՀՀԿ-ական պատգամավորներին ներկայանալ դահլիճ, քանի որ 18:00-ին պետք է քվեարկություն իրականացվեր։ Սակայն տեսնելով, որ վավերացումը հաստատելու համար անհրաժեշտ թվով ՀՀԿ-ական պատգամավորներ չկան, օգտվելով ԱԺ կանոնակարագ օրենքից՝ հայտարարեց քվեարկությունը վաղը հետաձգելու մասին։

 

ԱԺ նախագահի հայտարարությունը հունից հանեց ընդդիմադիր պատգամավորներին։ Մասնավորապես, Արծվիկ Մինասյանը տեղից դժգոհեց նման քայլի համար, ինչին ի պատասխան Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Ես եմ ԱԺ նախագահը և Դուք իմ պարտականությունները մի՛ կատարեք, ես շատ լավ գիտեմ իմ պարտականությունները»։