«Հեզբալլահը» խոստանում է Իսրայելից վրեժ լուծել իրենց սպանված առաջնորդի համար

21:04 • 20.12.13

Լիբանանյան «Հեզբոլլահ» շիական շարժման ղեկավար Հասան Նասրալլան սպառնացել է պատժել Իսրայելին, որին շարժումը մեղադրում է իր առաջնորդներից Հասան ալ-Լաքիսի սպանության մեջ: Այս մասին հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով EFE-ին:

 

Ավելի վաղ «Հեզբոլլահը» հայտարարել էր, որ ալ-Լակիսը դեկտեմբերի 4-ին սպանվել էր Բեյրութում գտնվող իր տան մոտ:

 

Շարժումը ալ-Լակիսի սպանության մեջ մեղադրել է Իսրայելին՝ ընդգծելով, որ Երուսաղեմը մի քանի անգամ փորձել է վերացնել նրան: Սակայն իսրայելական կողմը հերքել է այս մեղադրանքները: