Ադրբեջանի առաջին նախագահի ընտանիքի «գազը կտրել են»՝ պարտքի պատճառով
Ադրբեջանի նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի առանձնատան գազամատակարարումը, գումար չվճարելու պատճառով, դադարեցվել է։
Ինչպես տեղեկացնում է haqqin.az-ը, նախկին նախագահի դուստրը տեղեկացրել է, որ այսօր աշխատակիցներն անջատել են առանձնատան գազը, որտեղ բնակվում է նախկին նախագահի կինը, դուստրն ու թոռնիկը։
Պարզվել է, որ Էլչիբեյի ընտանիքը գազի դիմաց 700 մանաթի պարտք ունի։
Նրա ընտանիքի խնդրանքը՝ անջատումը հետաձգելու վերաբերյալ, չի ազդել շրջանի գազամատակարարման ծառայության աշխատակիցների վրա, և արդյունքում ձմռանն ընտանիքը մնացել է առանց ջեռուցման։










