Իրադարձային
-ից
-ը
16:43 • 13.12.13Ուկրաինայի ընդդիմության առաջնորդները կհանդիպեն Յանուկովիչի հետՈւկրաինայի նախագահի հետ հանդիպմանը, մասնավորապես, ներկա կլինեն «ՈւԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն և «Բատկիվշչինա» կուսակցությունից Արսենի Յացենյուկը:
16:14 • 13.12.13Կիևում վերջին օրերին 11 ցուցարար է հոսպիտալացվել«Հոսպիտալացումների պատճառների թվում գերակշռում են քրոնիկ հիվանդությունների սրումը և այն դեպքերը, որոնք առաջացել են ալկոհոլային խմիչքների չարաշահման արդյունքում»,- ասված է հաղորդագրության մեջ:
16:14 • 13.12.13Գրող Լևոն Խեչոյանի հետվիրահատական դրությունն օրհասական է. մշակույթի նախարարությունը քայլեր է ձեռնարկում«Բժիշկները խորհուրդ են տալիս անկողնային վիճակում Լևոնին տեղափոխել Հայաստան, ինչը ընտանիքի հնարավորությունների սահմաններից դուրս է»,-ահազանգում է Գրողների տան տնօրեն Մովսես Մանուկյանը:
16:06 • 13.12.13Ջոն Քերին հանդիպել է Իսրայելի վարչապետի հետԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն այսօր սկսել են պաղեստինա-իսրայելական խնդրի կարգավորման վերաբերյալ հերթական խորհրդակցությունը։
15:59 • 13.12.13Իրան են ժամանել Եվրախորհրդարանի պատգամավորներըԱյցի ընթացքում կքննարկվեն Իրանի և Եվրոպական միության միջև միջխորհրդարանական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր։ Ութ հոգուց բաղկացած պատվիրակությունն Իրանում կմնա մինչև դեկտեմբերի 18-ը։
15:55 • 13.12.13Քաղաքագետ Արկադի Վարդանյանը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման. pastinfo.amՀոր սպանությունը նախապատրաստելու մեջ մեղադրվող Արսեն Ավետյանը դատապարտվել է 11, իսկ քաղաքագետ Արկադի Վարդանյանը՝ նույն գործով 10 տարվա ազատազրկման:
15:47 • 13.12.13Օլանդն առաջարկում է ԵՄ-ի մշտական հիմնադրամ ստեղծել՝ ռազմական միջամտությունները ֆինանսավորելու համար«Մեզ հարկավոր է մշտական եվրոպական հիմնադրամ, այլ ոչ ամեն մի օպերացիայի համար ստեղծված առանձին հիմնադրամ»,-ասել է Օլանդը։
15:41 • 13.12.13Պոլսահայ գրող, լրագրող Սևան Նիշանյանը 4 տարվա ազատազրկման է դատապարտվելԴատավճռի հրապարակումից հետո Նիշանյանը Twitter-ում տեղեկացրել է, որ շաբաթվա վերջին բանտարկվելու է։
15:37 • 13.12.13Կոլումբիայում 82-ամյա կինը 40 տարի քարացած սաղմ է կրել իր օրգանիզմումԿոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայի հիվանդանոցներից մեկի բժիշկները շատ են զարմացել, երբ հայտնաբերել են, որ որովայնի հատվածում ուժեղ ցավերի պատճառով իրենց դիմած 82-ամյա կինը «հղի է»։
15:02 • 13.12.13Սիրիայում «Ալեքսա» ձյունամրրիկի պատճառով ցրտերը շարունակվում ենՁյունամրրիկը հատկապես խնդրահարույց է դառնում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ շատերը վառելանյութ և էլեկտրականություն չունեն։
14:19 • 13.12.13Մենք մինչև 2018-ը սպասողը չենք. Նախախորհրդարանը հիմնադիր խորհրդարանի ձևավորման շեմին է«Այս որոշումը մեր կամայական որոշումը չէ, մենք համոզված ենք, որ ժողովուրդը մինչև 2018-ը դիմանալու ռեսուրս չունի։ Ուզում եմ շեշտել, որ մենք սպասողը չենք»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը։
13:39 • 13.12.13Իշխանության կողմից սուտ խոսելը միշտ կար, բայց հիմա չարիքի է վերածվել. Նախախորհրդարանն ամփոփում է մեկամյա աշխատանքըՆախաձեռնության քարտուղարության անդամ Գարեգին Չուգասզյանը հիշեցրեց, որ մեկ տարի առաջ միավորվել են՝ պայքարելու «բազմագլուխ չարիքների արմատի դեմ, որը ստեղծել է երկրում նորգաղութային կառավարման համակարգ»։
13:39 • 13.12.13Զինծառայողին ինքնասպանության հասցնելու մեջ երկրորդ կասկածյալն է ձերբակալվելTert.am-ի տեղեկություններով ՊՆ զորամասերից մեկում դեկտեմբերի 10-ին մահացած զինծառայող Վանիչկա Հովակիմյանին ինքնասպանության հասցնելու մեջ կասկածվող երկրորդ զինծառայող է ձերբակալվել:
13:34 • 13.12.13Վրաստանում ձյան առատ տեղումների պատճառով տասնյակ դպրոցներ են փակվելՎատ եղանակային պայմանների պատճառով Վրաստանում 85 դպրոցներ դադարեցրել են աշխատանքը։ Դրանցից 69-ն Աջարիայում են, մնացածը՝ Իմերեթի, Գուրիա, Սվանեթի, Կախեթի և այլ շրջաններում։
13:25 • 13.12.13Դանիան կարող է վաճառքի հանել մի քանի կղզիներՕլբորգի համալսարանի տեղական պլանավորման ոլորտի ուսումնասիրող Յորգեն Մելերն առաջարկել է փակել կղզիներից մի քանիսը, քանի որ դրանք ապագա չունեն, իսկ ստացված գումարով նոր կյանք հաղորդել մյուս կղզիներին:
