Զինծառայողին ինքնասպանության հասցնելու մեջ երկրորդ կասկածյալն է ձերբակալվել
Tert.am-ի տեղեկություններով Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում դեկտեմբերի 10-ին մահացած զինծառայող Վանիչկա Հովակիմյանին ինքնասպանության հասցնելու մեջ կասկածվող երկրորդ զինծառայող է ձերբակալվել:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, զինծառայողներից մեկը` Աբովյանից զորակոչված 19-ամյա Շմավոն Կուրեղյանն արդեն ձերբակալվել է, իսկ մյուսը` Սևանից զորակոչված 20-ամյա Պարույր Մկրտչյանը փախել էր զորամասից:
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում 10.12.2013թ.` ժամը 18:10-ի սահմաններում, հայտնաբերվել էր ներքին վերակարգում որպես օրապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի դին` ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով:










