Սիրիայում «Ալեքսա» ձյունամրրիկի պատճառով ցրտերը շարունակվում են

15:02 • 13.12.13

«Ալեքսա» ձյունամրրիկի պատճառով Սիրիայի տարածքում, հատկապես՝ Հալեպում, շարունակվում են ձյան տեղումները։

 

Ինչպես գրում է «Բերիո լուրերի» ֆեյսբուքյան էջը, դժվարին այս օրերին, երբ հալեպցիները պայքար են մղում ապրելու և պատերազմական պայմաններում տարրական պայմաններ ապահովելու համար, այժմ էլ ստիպված են դիմակայել ցրտին. «Ալեքսան» իր հետ ցածր ջերմաստիճան, ուժգին քամիներ և ձյուն է բերել։

 

Ձյունամրրիկը հատկապես խնդրահարույց է դառնում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ շատերը վառելանյութ և էլեկտրականություն չունեն։

 

Հալեպում եղանակային պայմանների պատճառով փակ են դպրոցները. դրանք փակ են մնալու մինչև դեկտեմբերի 16-ը։