Պոլսահայ գրող, լրագրող Սևան Նիշանյանը 4 տարվա ազատազրկման է դատապարտվել
Թուրքիայում բնակվող հայ լեզվաբան, գրող, լրագրող Սևան Նիշանյանին 4 տարվա ազատազրկման են դատապարտել։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Demokrathaber կայքը, ապօրինի շինություն կառուցելու գործով դատավարության ավարտին դատարանը նրան 4 տարվա ազատազրկման է դատապարտել։ Դատավճռի հրապարակումից հետո Նիշանյանը Twitter-ում տեղեկացրել է, որ շաբաթվա վերջին բանտարկվելու է։
Նա տեղեկացրել է, որ ազատազրկվելու է Իլյասթեփեում իրեն պատկանող հողատարածքում անօրինական տուն կառուցելու մեղադրանքով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիշանյանի դեմ գործ էր հարուցվել «ժողովրդի մի մասի կրոնական արժեքները վիրավորելու» մեղադրանքով, և պահանջվում էր մինչև 1.5 տարվա ազատազրկում։
Պոլսահայ գրողի դեմ բողոքել էին Թուրքիայի 15 քաղաքացիներ՝ հայտարարելով, որ նա իր անձնական բլոգում վիրավորանք է հասցրել Մուհամեդ մարգարեին։










