Կիևում վերջին օրերին 11 ցուցարար է հոսպիտալացվել

16:14 • 13.12.13

Կիևում վերջին օրերին բուժօգնության է դիմել զանգվածային բողոքի ակցիաների 19 մասնակից, նրանցից 11-ը հոսպիտալացվել է, հաղորդում է ria.ru-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի առողջապահության նախարարությանը:

 

«Հոսպիտալացումների պատճառների թվում գերակշռում են քրոնիկ հիվանդությունների սրումը և այն դեպքերը, որոնք առաջացել են ալկոհոլային խմիչքների չարաշահման արդյունքում»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Նախարարությունը հիշեցնում է, որ ալկոհոլի օգտագործումը ցրտին չափազանց վնասակար է առողջության համար, այն հանգեցնում է անոթների լայնացման և, հետևաբար, օրգանիզմն ավելի արագ է կորցնում ջերմությունը: