Ջոն Քերին հանդիպել է Իսրայելի վարչապետի հետ
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն այսօր սկսել են պաղեստինա-իսրայելական խնդրի կարգավորման վերաբերյալ հերթական խորհրդակցությունը, հայտնում է rosbalt.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։
Ավելի վաղ Քերին հանդիպում է ունեցել Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ։
Նշենք, որ օրերս Քերին Իսրայելի անվտանգության շահերը կարևոր գործոն է համարել, որոնք «որոշում են ամերիկյան դիրքորոշումն իրանական միջուկային խնդրի կարգավորման հարցում»։










