Քաղաքագետ Արկադի Վարդանյանը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման. pastinfo.am

15:55 • 13.12.13

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով՝ հոր սպանությունը նախապատրաստելու մեջ մեղադրվող Արսեն Ավետյանը դատապարտվել է 11 տարվա, իսկ քաղաքագիտության դոկտոր, ՌԴ քաղաքացի Արկադի Վարդանյանը 10 տարվա ազատազրկման։

 

Այս մասին հայտնում է pastinfo.am կայքը:

 

Սույն գործով երրորդ ամբաստանյալ Վարուժան Սաֆտալյանն էլ դատարանի դատավճռով դատապարտվեց 4 տարվա ազատազրկման։ Այդպիսով, դատարանը հիմնավորված համարեց Ավետյանի` հոր սպանությունը նախապատրաստելու համար առաջադրված մեղադրանքը։

 

Ըստ մեղադրանքի՝ Արսեն Ավետյանը իմանալով, որ հայրը՝ Ռոբերտ Ավետյանը, իր առանձնատան հաշվառումից հանել է նրան ու որդուն, առանձնատանն ու մյուս գույքին տիրանալու շահադիտական դրդումներով՝ ծրագրել է իր հոր սպանությունը՝ «հանցավոր համաձայնության» գալով Արկադի Վարդանյանի հետ, ստացել սպանության այլընտրանք չլինելու և բարոյահոգեբանական առումով արդարացված լինելու հարցում վերջինիս հավանությունը:

 

Հիշեցնենք, որ քաղաքագետ, քաղաքական գործիչ և գործարար Արկադի Վարդանյանն ավելի վաղ հայտարարել էր, որ իրեն մեղավոր չի ճանաչում և նախաքննական մարմնի կողմից իրեն առաջադրված մեղադրանքը, որ ծրագրել է ապօրինաբար կյանքից զրկել Ռոբերտ Ավետյանին, չի ընդունում:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում