Ուկրաինայի ընդդիմության առաջնորդները կհանդիպեն Յանուկովիչի հետ
Ուկրաինայի ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները կհանդիպեն նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ: Այդ մասին հաղորդում է Униан-ը՝ վկայակոչելով Անկախության մայդանում ընդդիմության ներկայացուցիչների հայտարարությունը:
Հանդիպումը պետք է տեղի ունենա այսօր:
Ուկրաինայի նախագահի հետ հանդիպմանը, մասնավորապես, ներկա կլինեն «ՈւԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն և «Բատկիվշչինա» կուսակցությունից Արսենի Յացենյուկը:










