Իրան են ժամանել Եվրախորհրդարանի պատգամավորները

15:59 • 13.12.13

Եվրոպացի խորհրդարանականների պատվիրակությունը ժամանել է Իրան, հայտնում է rosbalt.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։

 

Այցի ընթացքում կքննարկվեն Իրանի և Եվրոպական միության միջև միջխորհրդարանական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր։ Ութ հոգուց բաղկացած պատվիրակությունն Իրանում կմնա մինչև դեկտեմբերի 18-ը։

 

Հիշեցնենք, որ նոյեմբերին հաղորդվում էր, որ ԵՄ-ն կմեղմի Իրանի դեմ պատժամիջոցները 2013թ. դեկտեմբերին։ Այդ մասին հայտարարել էր Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը։