Վրաստանում ձյան առատ տեղումների պատճառով տասնյակ դպրոցներ են փակվել

13:34 • 13.12.13

Վատ եղանակային պայմանների պատճառով Վրաստանում 85 դպրոցներ դադարեցրել են աշխատանքը։ Դրանցից 69-ն Աջարիայում են, մնացածը՝ Իմերեթի, Գուրիա, Սվանեթի, Կախեթի և այլ շրջաններում։

 

Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, Վրաստանում տեղացած ձյունը երկրի մի շարք շրջաններում խնդիրներ է հարուցել։

 

Աջարիան մթի մեջ է, արդեն երկու օր է շրջանի բնակիչներին էլեկտրաէներգիա չի մատակարարվում։

 

Երկրում ճանապարհները դժվարանցանելի են։