Իրադարձային
-ից
-ը
20:56 • 26.11.13Գերմանիան կոչ է անում Սիրիայի բոլոր ուժերին` մասնակցել «Ժնև-2» կոնֆերանսինԳերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելլեն ողջունում է Սիրիայի հարցով խաղաղ կոնֆերանսի անցկացման օրվա հստակեցումը և կոչ է անում երկրի բոլոր քաղաքական ուժերին՝ մասնակցել «Ժնև-2» խաղաղ կոնֆերանսին:
20:00 • 26.11.13Արաբական պետությունների լիգայում Սիրիայի տեղը կզբաղեցնի երկրի ընդդիմությունը.ԱԳԼ գլխավոր քարտուղարԱրաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ Արաբին խոստացել է Սիրիայի տեղը կազմակերպությունում տալ Սիրիական հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիային:
18:27 • 26.11.13Հնարավորության դեպքում Ադրբեջանի նախագահի հետ խնդրում ենք արծարծել նաև այս հարցը. Հակոբ Ինջիղուլյանի մոր բաց նամակը ՀՀ նախագահին«Գերության մեջ է ձեր քաղաքացին , ձեր բանակի զինվորը, ձեր հայրենակիցը, որ կյանքի 22- րդ գարունը նոր է բոլորել , մի մատղաշ կյանք, որ այսօր ամենաշատը կարիք ունի օգնության»,- գրել է Հ. Ինջիղուլյանի մայրը։
18:26 • 26.11.13Յանուկովիչը հեռուստաընկերություններին հարցազրույց կտա երկրի եվրաինտեգրման հեռանկարների թեմայովԹերթի տեղեկություններով՝ ընտրված րոպեները կցուցադրվեն լուրերի երեկոյան թողարկումների ընթացքում, իսկ ամբողջական հարցազրույցը կհեռարձակվի չորեքշաբթի առավոտյան բոլոր կենտրոնական հեռուստաալիքներով:
18:12 • 26.11.13Կրեմլն անհիմն է համարել Ուկրաինայի պատճառով Ռուսաստանի հասցեին ԵՄ-ի հնչեցրած մեղադրանքներըԵվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու նախապատրաստական աշխատանքները կասեցնելու մասին Ուկրաինայի որոշումը սուր արձագանքի է արժանացել ԵՄ-ի ներկայացուցիչների կողմից։
17:12 • 26.11.13Հայաստանի չծնված աղջիկները. World Vision International-ն ահազանգում է հղիության արհեստական ընդհատման ահագնացող միտումների մասինԸստ մասնագետների հաշվարկների՝ 2030թ. Հայաստանում հղիության արհեստական ընդհատման «զոհ» դարձած աղջիկների թիվը կհասնի 90 հազարի։
16:59 • 26.11.13Ուկրաինայի դասադուլ անող ուսանողներին աջակցել է բուհի ռեկտորըԿիևո-Մոգիլյանական ակադեմիայի առջևի հրապարակում հավաքվել է մոտ 1.000 երիտասարդ: Շենքի երկրորդ հարկի պատուհանից ելույթ են ունենում ակադեմիայի ակտիվիստներն ու մյուս բուհերից նրանց հասակակիցները։
16:57 • 26.11.13Նախագահի հրամանագրով Արա Այվազյանն ազատվել է Շվեդիայում Հայաստանի դեսպանի պարտականություններիցՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ Արա Այվազյանին Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին:
16:40 • 26.11.13Տարոն Մարգարյանն այցելել է Մոսկվայում Հայ առաքելական եկեղեցու նորակառույց համալիրՄոսկվայում անցկացվող Երևանի օրերին մասնակցելու նպատակով Մոսկվայում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցի:
16:14 • 26.11.13Սերժ Սարգսյանը կմասնակցի Վիլնյուսի գագաթաժողովինՎիլնյուսում նոյեմբերի 28-29-ին տեղի է ունենալու Արևելյան գործընկերության երրորդ գագաթնաժողովը, որին մասնակցելու են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Մոլդովան և Ուկրաինան։
15:53 • 26.11.13Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում հանդիպել են հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին«Հանդիպման ընթացքում փոխանակվել են ընտանեկան հաղորդագրությունները»,-ասաց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
15:40 • 26.11.131988թ. Հայաստանը Ղարաբաղն ազատագրեց առաջին հերթին ռուսական կայսրությունից, այնուհետև՝ Ադրբեջանից. Դավիթ ՇահնազարյանՌուսաստանն այսօր մեկ խնդիր ունի՝ չկարգավորել հակամարտությունը և հակամարտության գոտում տեղակայել իր զորքերը՝ խաղաղապահի անվան տակ:
15:21 • 26.11.13Վարչապետը Գյումրիում է նաև 2 նախարարության համար շենք գտնելու նպատակովTert.am-ի հարցին, թե ճիշտ է արդյոք այդ տեղեկությունը վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը, ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց տեղեկությունը՝ ասելով, որ նախարարությունների …
15:00 • 26.11.13Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նիդերլանդների նորանշանակ դեսպանըՆախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Հանս Հորբախը:
14:38 • 26.11.13Հալեպում մահացել է օրեր առաջ վիրավորված հայ երիտասարդըԱյսօր Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցուց տեղի կունենա Տիգրան Մանուկյանի հուղարկավորության արարողությունը։
