Հալեպում մահացել է օրեր առաջ վիրավորված հայ երիտասարդը
Հալեպի Վիլլաներ թաղամասում ականի պայթյունի հետևանքով վիրավորված 5 հայերից մեկը մահացել է։
Ինչպես տեղեկացնում է «Բերիո լուրեր» Facebook-յան էջը, զոհվածը Տիգրան Մանուկյանն է, ով վիրավորվել էր Վիլլաներ թաղամասի հրթիռակոծման ժամանակ։
Այսօր Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցուց տեղի կունենա Տիգրան Մանուկյանի հուղարկավորության արարողությունը։
Սիրիայում մոտ երկուսուկես տարի շարունակվող հակամարտության ընթացքում զոհվել է 60-ից ավելի հայ, նաև՝ 15 հայ զինծառայող։
Հալեպում գրանցված վերջին զոհը Մուշիե թաղամասում ականի պայթյունից զոհված Գևորգ Պողոսյանն էր, իսկ Դամասկոսի Հրասթա շրջանում զինվորական կարևոր կենտրոններից մեկի վրա տեղի ունեցած հարձակման ընթացքում զոհվել էր սիրիական բանակի զինվոր Հակոբ Տեր Ղազարյանը:










