Արաբական պետությունների լիգայում Սիրիայի տեղը կզբաղեցնի երկրի ընդդիմությունը.ԱԳԼ գլխավոր քարտուղար
Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ Արաբին խոստացել է Սիրիայի տեղը կազմակերպությունում տալ Սիրիական հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիային: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Sky News-ին:
Ըստ Արաբիի` նման որոշում կայացվել է Ազգային կոալիցիայի ղեկավար Ահմադ Ջերբոյի հետ հանդիպումից հետո:
Արաբին հաստատել է, որ շուտով կոալիցիան կդառնա ԱՊԼ-ի լիիրավ անդամ:










