Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում հանդիպել են հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին

15:53 • 26.11.13

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները նոյեմբերի 25-ին Բաքվում այցելել են հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

 

«Հանդիպման ընթացքում փոխանակվել են ընտանեկան հաղորդագրությունները»,-ասաց Զառա Ամատունին, ավելացնելով, որ արդեն այսօր՝ նոյեմբերի 26-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակում Հակոբ Ինջիղուլյանի ընտանիքի անդամներն այցելել և ստացել են իրենց որդու նամակը:

 

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991-ին ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով հայ-ադրբեջանական շփման գիծը, հայտնվել էր ադրբեջանական պահպանության տակ գտնվող տարածքում։