Իրադարձային
-ից
-ը
10:43 • 27.11.13Ամերիկացիների կեսից քիչն է հավանություն տալիս Իրանի հետ համաձայնագրին. հարցումՀարցումները ցույց են տվել, որ ամերիկացիները շարունակում են զգուշությամբ վերաբերվել Իրանին, սակայն չեն ցանկանում զինված հակամարտության մեջ մտնել միջուկային ծրագրի պատճառով:
10:39 • 27.11.13Ռուսաստանը վարում է այնպիսի քաղաքականություն, որ Ադրբեջանը լինի իր ազդեցության գոտում. Վ. ՀարությունյանTert.am-ը զրուցել է պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ այն մասին, թե ի՞նչ նպատակ է հետապնդում ՌԴ ռազմակայանի ընդլայնումը, ինչպես նաև Հայաստանի՝ ՄՄ անդամակցելու որոշման շուրջ:
10:34 • 27.11.13Տիմոշենկոն դեմ է եվրաինտեգրման աջակիցների հանրահավաքներին կուսակցական խորհրդանիշներ օգտագործելունՆա նշել է, որ նպատակը Եվրոպան է: «Ուկրաինան Եվրոպա է:Կամ համաձայնագրի ստորագրում, կամ Յանուկովիչը նախագահ չէ»,- հայտարարել է նախկին վարչապետը:
10:24 • 27.11.13Մերկելի դաշինքն ու սոցիալ-դեմոկրատները կոալիցիա կազմելու շուրջ համաձայնության են եկելԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի քաղաքական դաշինքը և Գերմանիայի Սոցիալ - դեմոկրատական կուսակցությունը 5 շաբաթ տևած բանակցություններից հետո ի վերջո համաձայնության են եկել։
10:16 • 27.11.13Պոլիոմիելիտի համաճարակն արդեն հասել է Դամասկոս ու Հալեպ. ԱՀԿԿազմակերպության խոսնակ Սոնա Բարին նշել է, որ սիրիացիներին վարակից հեռու պահելու համար անհրաժեշտ պատվաստանյութերը պատերազմական գործողությունների պատճառով հնարավոր չէ ժամանակին տեղ հասցնել։
10:04 • 27.11.13Բակո Սահակյանը Լոս Անջելեսում հանդիպումներ է ունեցել ավանդական կուսակցությունների պատասխանատուների հետՀանդիպումների ընթացքում արծարծվել են ԼՂՀ ներքին և արտաքին քաղաքականությանը, Արցախ-սփյուռք համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
10:00 • 27.11.13Արիզոնայի ոստիկանությունը ծնողների երկամյա գերությունից ազատել է 3 աղջկաԽուզարկության արդյունքում սենյակներից մեկում հայտնաբերվել է ավագ դուստրը, ում փոքր քույրերը չեն տեսել 2 տարի։
09:52 • 27.11.13Երևանի Եր. Քոչարի փողոցում վրաերթի են ենթարկել 59-ամյա կնոջԸստ Ոստիկանության մամուլի ծառայության՝ տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
09:50 • 27.11.13Երևանի Ազատության պողոտայում վրաերթի են ենթարկել 16 և 15-ամյա 2 աղջիկներիԻնչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, աղջիկները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
08:22 • 27.11.13Վայոց ձորում «ՎԱԶ-2199»–ը գլորվել է ձորըԱրտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 26-ին՝ ժամը 21.25-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Զառիթափ գյուղի կամուրջի մոտակայքում այրվում է …
23:29 • 26.11.13Անգլիայում դպրոցականներին ստիպել են այցելել իսլամական մշակույթի դասերի՝ «ռասիստ» չդառնալու համարԱշակերտների ծնողներն ստացել են նամակներ, որոնցում նշվում է, որ կրտսեր դպրոցի բոլոր աշակերտները պետք է իսլամական մշակույթի դասերի այցելեն Ստաֆֆորդշիրյան համալսարանում:
23:02 • 26.11.13Ամերիկյան ինքնաթիռներն առանց թույլտվության անցել են Չինաստանի օդային պաշտպանության տակ գտնվող տարածքովԸստ Պենտագոնի պաշտոնյաների՝ նրանք այսուհետ էլ չեն պատրաստվում հայտնել չինական կողմին իրենց ինքնաթիռների թռիչքների մասին:
22:08 • 26.11.13Ամերիկյան հիվանդանոցում անհայտ անձը սպանդ է կատարելԱնհայտ մարդն այսօր հարձակվել է Good Shephed բժշկական կենտրոնի վրա, ինչի արդյունքում սպանվել է բուժհաստատության 1 աշխատակից, իսկ ևս 1-ը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
21:41 • 26.11.13Հռոմի պապը կոչ է արել արմատական փոփոխություններ անել եկեղեցու համակարգումՀռոմի Ֆրանցիսկոս պապը նախընտրում է տեսնել եկեղեցին՝ պատված «կեղտով ու փոշով, քան այն եկեղեցին, որը սահմափակված է և դողում է իր սեփական անվտանգության համար»:
21:14 • 26.11.13Ֆինանսական խնդիրներն իտալացիներին հաճախակի դրդում են ինքնասպանության. հետազոտությունԻտալիայում չդադարող ռեցեսիաներին զուգահեռ մեծանում է ինքնասպանությունիտալացիների թիվը: Այս ծայրահեղ քայլի մեջ մարդիկ տեսնում են իրենց ֆինանսական խնդիրների լուծումները:
