Երևանի Ազատության պողոտայում վրաերթի են ենթարկել 16 և 15-ամյա 2 աղջիկների

09:50 • 27.11.13

«ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը նոյեմբերի 26-ին՝ ժամը 10.35-ին,
Երևանի Ազատության պողոտայի թիվ 11 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 16 և 15-ամյա 2 աղջիկների։


Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, աղջիկները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:


Կատարվում է քննություն: