Անգլիայում դպրոցականներին ստիպել են այցելել իսլամական մշակույթի դասերի՝ «ռասիստ» չդառնալու համար
Անգլիայի դպրոցներից մեկի աշակերտների ծնողներին խորհուրդ են տվել իրենց երեխաներին ուղարկել իսլամական մշակույթի դասերի՝ սպառնալով հակառակ դեպքում երեխաների անձնական գործերում գրել նրանց ռասայական անհանդուրժողականության մասին: Այս մասին հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով The Daily Mail-ին:
Աշակերտների ծնողներն ստացել են նամակներ, որոնցում նշվում է, որ կրտսեր դպրոցի բոլոր աշակերտները պետք է իսլամական մշակույթի դասերի այցելեն Ստաֆֆորդշիրյան համալսարանում: Ծնողները յուրաքանչյուր դասի համար պետք է վճարեին 5 ֆունտ ստերլինգ:
Երեխաների ծնողներին հիշեցրել են, որ աշակերտի բացակայության պատճառը մանրամասն կհետաքննվի, իսկ որպես հարգելի պատճառ կդիտվի միայն հիվանդության մասին բժշկի տեղեկանքը:










