Արիզոնայի ոստիկանությունը ծնողների երկամյա գերությունից ազատել է 3 աղջկա

10:00 • 27.11.13

ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի ոստիկանությունն ազատել է Տուսոն քաղաքի 3 անչափահաս աղջկա, որոնց ծնողները 2 տարի շարունակ պահել են նրանց անազատության մեջ։

 

Ինչպես հայտնում է Газета-ն՝ Fox News-ին հղումով, փոքր քույրերին հաջողվել է փախնել տնից ու օգնության կանչել հարևաններին, ինչից հետո դեպքի վայր են ժամանել իրավապահները։

 

Խուզարկության արդյունքում սենյակներից մեկում հայտնաբերվել է ավագ դուստրը, ում փոքր քույրերը չեն տեսել 2 տարի։
Ոստիկանները պարզել են, որ 3 քույրերն էլ ապրել են բանտային պայմաններում և սնունդ են ստացել օրական 1 անգամ։

 

Ներկայում նրանց մայրն ու խորթ հայրը ձերբակալված են. նրանց ներկայացվել է 10-ից ավելի մեղադրանք։