Երևանի Եր. Քոչարի փողոցում վրաերթի են ենթարկել 59-ամյա կնոջ
09:52 • 27.11.13
«Բիուայդի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը նոյեմբերի 26-ին՝ ժամը 20.00-ին, Երևանի Եր. Քոչարի փողոցի թիվ 23/7 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 59-ամյա կնոջ։
Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության՝ տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Placeholder










