Ամերիկյան ինքնաթիռներն առանց թույլտվության անցել են Չինաստանի օդային պաշտպանության տակ գտնվող տարածքով
Ամերիկյան ռմբակոծիչներն առանց նախազգուշացման անցել են Արևելաչինական ծովում Չինաստանի օդային պաշտպանության տակ գտնվող տարածքների վրայով: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Reuters-ին:
Գուամի ավիաբազայից թռիչք կատարած ինքնաթիռները զինված չեն եղել և թռել են առանց կործանիչների ուղեկցության:
Ըստ Պենտագոնի պաշտոնյաների՝ նրանք այսուհետ էլ չեն պատրաստվում հայտնել չինական կողմին իրենց ինքնաթիռների թռիչքների մասին:










