Բակո Սահակյանը Լոս Անջելեսում հանդիպումներ է ունեցել ավանդական կուսակցությունների պատասխանատուների հետ

10:04 • 27.11.13

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 25-ին և 26-ին Լոս Անջելեսում հանդիպումներ է ունեցել ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի, Սոցիալ-ժողովրդավարական հնչակյան կուսակցության Արևմտյան Ամերիկայի վարչական մարմնի և Ռամկավար ազատական կուսակցության Արևմտյան Ամերիկայի շրջանային վարչության պատասխանատուների հետ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։


Հանդիպումների ընթացքում արծարծվել են ԼՂՀ ներքին և արտաքին քաղաքականությանը, Արցախ-սփյուռք համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:


Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել ավանդական կուսակցություններին` Արցախին մշտապես սատարելու, սփյուռքում հայապահպանությանն ուղղված ակտիվ աշխատանք կատարելու համար: