Վայոց ձորում «ՎԱԶ-2199»–ը գլորվել է ձորը

08:22 • 27.11.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 26-ին՝ ժամը 21.25-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Զառիթափ գյուղի կամուրջի մոտակայքում այրվում է ավտոմեքենա. կա տուժած:
 

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վայք-Զառիթափ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում «ՎԱԶ-2199» մակնիշի 17 OS 107 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 15 մ գլորվել հարակից ձորակը. առանց հրդեհի բռնկման:


Դեպքի վայրում տուժածեր չեն հայտնաբերվել: