Մերկելի դաշինքն ու սոցիալ-դեմոկրատները կոալիցիա կազմելու շուրջ համաձայնության են եկել

10:24 • 27.11.13

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի քաղաքական դաշինքը և Գերմանիայի Սոցիալ - դեմոկրատական կուսակցությունը 5 շաբաթ տևած բանակցություններից հետո ի վերջո համաձայնության են եկել կոալիցիոն կառավարություն ձևավորելու հարցում, տեղեկացնում է Взгляд-ը։

 

Համաձայնագիրը բաղկացած է 170 էջից։ Նրանց հաջողվել է պայմանավորվել 2015թ.-ի նվազագույն աշխատավարձի շուրջ, որը պետք է լինի 8.50 եվրո՝ մեկ ժամի դիմաց, ինչպես պահանջում էին սոցիալ- դեմոկրատները։ Համաձայնեցվել է նաև թոշակների վճարմանն ուղղված գործողությունների համալիրը, ինչը թեժ բանավեճերի պատճառ էր դարձել։

 

Ըստ համաձայնագրի՝ Դաշնությունում ծնված երեխաները երկքաղաքացիություն կստանան։ Սակայն օտար ծնողների երեխաները մինչև 23 տարեկան դառնալը պետք է ընտրեն՝ որ երկրի քաղաքացիությանն են նախընտրություն տալիս՝ գերմանակա՞ն, թե՞ սեփական երկրի։