Ֆինանսական խնդիրներն իտալացիներին հաճախակի դրդում են ինքնասպանության. հետազոտություն

21:14 • 26.11.13

Իտալիայում չդադարող ռեցեսիաներին զուգահեռ մեծանում է ինքնասպանություն գործող իտալացիների թիվը: Այս ծայրահեղ քայլի մեջ մարդիկ տեսնում են իրենց ֆինանսական խնդիրների լուծումը: Ինչպես փոխանցում է Russia Today-ի ռուսական ծառայությունը՝ 2013 թվականի սկզբից ինքնասպանություն է գործել 119 մարդ:


Ըստ սոցիալ-տնտեսական հետազոտությունների LinkLab կենտրոնի տվյալների՝ 2013 թվականի ցուցանիշը գերազանցել է անցյալ տարվա ցուցանիշը: 2012 թվականին երկրում ինքնասպանություն էր գործել 89 մարդ:


Կենտրոնը նշում է, որ կտրուկ մեծացել է գործազուրկների թիվը՝ 2012 թվականին այս ցուցանիշը կազմում էր 28 մարդ, իսկ վերջին 10 ամսվա ընթացքում հասել է 46-ի:


Հետազոտության ընթացքում պարզվել է, որ մարդիկ հաճախ կյանքից հեռանում էին պարտքերի և «զբաղվածության կտրուկ կորստի» պատճառով:


Առավել վտանգավոր խմբում են գտնվում 45-64 տարեկան մարդիկ: