Հռոմի պապը կոչ է արել արմատական փոփոխություններ անել եկեղեցու համակարգում
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է Կաթոլիկ եկեղեցում բարեփոխումներ կիրառելու անհրաժեշտության մասին: Ինչպես հաղորդում է BBC-ն՝ Հռոմի պապն այս մասին գրել է պապության օրոք հեղինակած իր առաջին խոշոր աշխատության մեջ:
Փաստաթղթում պապը նշում է, որ պատրաստ է լսել համապատասխան առաջարկություններ:
Նա նաև զգուշացրել է, որ աճող տնտեսական անհավասարությունը կարող է վերածվել հակամարտության: Իր «առաքելական քարոզում» Ֆրանցիսկոս պապն ասել է, որ նախընտրում է այն եկեղեցին, որ պատված էր «կեղտով ու փոշով, քանի որ փողոցներում էր տեղակայված, քան այն եկեղեցին, որը սահմափակված է և դողում է իր սեփական անվտանգության համար»:
Իր քարոզում պապն անդրադարձել է նաև այնպիսի թեմաների, ինչպիսիք են՝ միջդավանական հարաբերությունները՝ կոչ անելով քրիստոնյաներին՝ «ջերմորեն և հարգանքով վերաբերել մուսուլման ներգաղթյալներին քրիտոնյա երկրներում, ինչպիսի վերաբերմունք և մենք ենք ակնկալում ստանալ իսլամական երկրներում»:










