Վարչապետը Գյումրիում է նաև 2 նախարարության համար շենք գտնելու նպատակով

15:21 • 26.11.13

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին ընդառաջ այսօր Գյումրիի նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու նպատակով Շիրակի մարզ է այցելել վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով մեր տեղեկություններով, շենք-շինություններին ծանոթանում է նաև Սպորտի և Մշակույթի նախարարությունները Գյումրի տեղափոխելու հարմար վարչական շենքեր գտնելու նպատակով: 


Tert.am-ի հարցին, թե ճի՞շտ է արդյոք այդ տեղեկությունը, որ Տիգրան Սարգսյանը նշված երկու նախարարությունների համար համապատասխան շենքեր է փնտրում, վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը, ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց տեղեկությունը՝ ասելով, որ նախարարությունների տեղափոխման հստակ ժամկետներ դեռ չկան: