Սերժ Սարգսյանը կմասնակցի Վիլնյուսի գագաթաժողովին
18.21
_________________________
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության՝ այս կապակցությամբ տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ այցի շրջանակներում նախատեսվում են նաև հանրապետության նախագահի երկկողմ ձևաչափով հանդիպումներ:
Հաղորդագրությունը մեջբերում ենք ամբողջությամբ. «Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 28-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Լիտվայի Հանրապետություն՝ մասնակցելու Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության պետությունների ղեկավարների գագաթնաժողովին:
Վիլնյուսում նախագահը կմասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության և Արևելյան գործընկերության առաջնորդների հանդիպմանը:
Այցի շրջանակներում նախատեսվում են նաև հանրապետության նախագահի երկկողմ ձևաչափով հանդիպումներ»:
16.17
_____________________________________________
Վիլնյուսում նոյեմբերի 28-29-ին տեղի է ունենալու Արևելյան գործընկերության երրորդ գագաթաժողովը, որին մասնակցելու են Հայաստանը, Վրաստանը Ադրբեջանը, Բելառուսը, Մոլդովան և Ուկրաինան։
Եվրահանձնաժողովի կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ 6 գործընկեր պետությունները ներկայացնելու են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեն և Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը։
Գագաթաժողովին մասնակցելու են Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը, ԵՄ արտաքին քաղաքական հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը, Եմ Ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլլեն։










