Իրադարձային
-ից
-ը
16:02 • 07.11.13Ղրղզստանում միաժամանակ 50 զույգ է ամուսնացել (տեսանյութ)Հարյուր երիտասարդների հարսանեկան արարողությունը կազմակերպելու հարցում կառավարությանն օգնել են բարեգործները։ Հագուստները, մատանիները և նվերները գնվել են նվիրատվությունների միջոցներով։
15:59 • 07.11.13Իսպանիայում ցլամարտը մշակութային ժառանգություն է ճանաչվելԻսպանիայում որոշ քաղաքական գործիչներ և մի շարք հասարակական կազմակերպություններ ցանկանում էին հասնել ցլամարտի արգելքի՝ համարելով դա «արյունոտ տեսարան»։
15:52 • 07.11.13Ադանայում մարտագլխիկներով լի բեռնատար է հայտնաբերվելԱդանայի նահանգապետ Հուսեյին Ավնի Ջոշը տեղեկացրել է, որ ոստիկանությունը թմրամիջոցներ հայտնաբերելուն ուղղված գործողության ընթացքում կանգնեցված բեռնատարից 1200 մարտագլխիկ է հայտնաբերել։
15:40 • 07.11.13Աշխարհի ամենաթանկ բրենդները՝ ըստ Forbes-ի (լուսանկարներ)Հեղինակավոր Forbes ամսագիրը ներկայացրել է 2013թ. աշխարհի 100 ամենաթանկ բրենդների վարկանիշային ցուցակը։ Երրորդ տարին անընդմեջ ցուցակի առաջին հորիզոնականում է Apple ընկերությունը։
15:30 • 07.11.13Սերժ Սարգսյանը Վիկտոր Խրիստենկոյի հետ քննարկել է եվրասիական համագործակցությանը վերաբերող հարցերԱյդ համատեքստում անդրադարձ է եղել երեկ Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև ստորագրված փոխգործակցության խորացման մասին …
14:38 • 07.11.13«Շանթի հեղափոխության» օրը ձերբակալվածների հարազատները պահանջում են թափանցիկ հետաքննությունԵրևանի Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ին տեղի ունեցած դեպքերի ժամանակ ձերբակալվածներից երեք երիտասարդների հարազատները պահանջում են իրենց տեղեկացնել հարազատների մասին:
14:26 • 07.11.13Հնդկաստանի դատարանը որոշում է կայացրել՝ կնոջը սեքսից զրկելը «դաժանություն» էՆա պնդում է, որ խնդիրները սկսվել են առաջին իսկ օրվանից, երբ նա հայտնաբերել է իր ամուսնու ընտանիքին ննջասենյակում, որը նախատեսված է եղել ամուսնական գիշերվա համար:
14:06 • 07.11.13Վրաստանի գլխավոր դատախազը լքում է պաշտոնըՎրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին այսօր հայտարարել է, որ լքում է զբաղեցրած պաշտոնը և մտադիր է տեղափոխվել քաղաքացիական ոլորտ՝ Բիձինա Իվանիշվիլիին հետևելով։
13:41 • 07.11.13Ոստիկանությունը մերկապարանոց է որակում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Շանթը ծեծվել է ոստիկանապետի կողմից« Ոչ ոք խնդիր չունի, բացի Նիկոլ Փաշինյանից, որն այցելում է ՁՊՎ, ու մի ժամ տևած զրույցի ընթացքում Շանթ Հարությունյանը միայն նրան է «խոստովանում» բռնության «փաստը»»,- ասված է հայտարարությունում։
13:33 • 07.11.13Ֆրանսուա Օլանդի՝ Թուրքիա այցի ժամկետն արդեն հայտնի էԹուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցությանը դեմ հանդես եկող Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի պաշտոնավարման ավարտից հետո Անկարա-Փարիզ հարաբերությունները թեկուզ դանդաղ, բայց առաջ են ընթանում։
12:54 • 07.11.13100 տարի առաջ այս օրը ծնվել է «համաշխարհային ինտելիգենցիայի խոհերի տիրակալ» Ալբեր ԿամյունԾնվել է Ալժիրում, անգրագետ հավաքարարի ընտանիքում, վաղ հասակում զրկվել է հորից, մանկությունն անցել է ծայրահեղ աղքատության մեջ:
12:53 • 07.11.13ՄՄ վերաբերյալ պայմանավորվածությունները կներառվեն ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային վարչարարության ռազմավարությունումԱյսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Քննարկվել են մի շարք հարցեր, ընդունվել փաստաթղթեր, հաստատվել կամ փոփոխվել են մի շարք որոշումներ:
12:25 • 07.11.13Սաակաշվիլին կբնակվի այն տանը, որտեղ ապրել է 10 տարի առաջԽոսելով իր առաջիկա պլանների մասին՝ նա նշել է, որ պատրաստվում է Կախեթիում գինեգործության կրթական կենտրոն ստեղծել։
12:14 • 07.11.13Աթենքում ոստիկանությունը գրոհով գրավել է նախկին պետական հեռուստատեսության շենքըԱյդտեղից դուրս են հանվել հեռուստակորպորացիայի տասնյակ նախկին աշխատակիցներ, որոնք դեռ ամռանը գրավել էին շենքը՝ ի նշան իշխանությունների կողմից դրա փակման դեմ բողոքի:
12:05 • 07.11.13Իրավապաշտպանները դատի են տալիս Նիդեռլանդների իշխանություններին ամերիկյան հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համարՀայցվորները Հաագայի դատարան ուղարկված միջնորդությամբ պահանջում են արգելել հոլանդական իշխանություններին օգտագործել օտարերկրյա հատուկ ծառայությունների հավաքած տեղեկությունները:
