Իրադարձային
-ից
-ը
12:16 • 04.11.13Բոլոր հայերն ինձ հարազատ են. հայտնի թուրք երգչուհին հայտարարել է բեմիցՆա հիշել է 1996թ.-ին ինքնաթիռի վթարից զոհված իր մեծ սիրուն՝ Օննո Թունջին (Թունջբոյաջյան-Tert.am)։ «Գիտեք, 10 տարի եղել եմ Օննոյի հարսնացուն»,-ասել է նա մենահամերգի ժամանակ։
12:02 • 04.11.13Տանտիրուհին խորդանոցը մաքրելիս զինամթերք է հայտնաբերել և զանգահարել ՈստիկանությունՈստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն նոյեմբերի 3-ին, ժամը 18.53-ին զանգահարել է 1986թ. ծնված Արմինե Ք.-ն և հայտնել, որ խորդանոցը մաքրելիս հայտնաբերել է պայուսակ:
11:48 • 04.11.13Միջազգային օլիմպիական կոմիտեն կոռուպցիայի դեմ պայքարի ստորաբաժանում կստեղծիԿազմակերպության գլխավոր գրասենյակում կազմակերպված նիստին մասնակցել են FIFA-ի և IAAF-ի ներկայացուցիչները:
11:19 • 04.11.13ՌԴ-ից արտաքսվածներն այլևս չեն կարող այդ երկրի քաղաքացիություն ստանալՊուտինը ստորագրել է օրենք, որն արգելում է ռուսական քաղաքացիություն տալ նրանց, ովքեր արտաքսվել են երկրից, կամ էլ ռեադմիսիայի շրջանակներում հանձնվել են մեկ այլ պետության:
11:16 • 04.11.13Հարաբերությունների վատացման ֆոնին Քերին ժամանել է Սաուդյան ԱրաբիաԱՄՆ-ի պետքարտուղար Քերին Կահիրեից ժամանել է Սաուդյան Արաբիա` հարաբերությունները բարելավելու:
10:59 • 04.11.13Տորոնտոյի քաղաքապետը բնակչությունից ներողություն է խնդրել իր սխալների համարՏորոնտոյի քաղաքապետ Ռոբ Ֆորդը տեղացիներից ներողություն է խնդրել ոչ իդեալական լինելու` թմրանյութ օգտագործելու համար:
10:53 • 04.11.13Սևանի ճանապարհին 45-ամյա տղամարդը վթարի հետևանքով տեղում մահացել է, փախուստի դիմած վարորդը որոնվում էՊարզվել է, որ ժամը 22։30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 54-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1968 թ. ծնված Արմեն Թորոսյանին և դիմել փախուստի:
10:52 • 04.11.13Երևանի քաղաքապետը ուղերձ է հղել սոցիալական ապահովության բնագավառի աշխատողներին«Մեր օրերում գնալով ավելի ու ավելի է կարևորվում ու արժևորվում ձեր աշխատանքը, քանզի դուք գործ ունեք հասարակության առավել զգայուն խավերի հետ»,-ասվում է ուղերձում:
10:47 • 04.11.13Վարդան Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցԵղվարդ-Երևան ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած դերասան Վարդան Պետրոսյանը երեկ՝ նոյեմբերի 3-ին, դուրս է գրվել հիվանդանոցից:
10:23 • 04.11.13Եգիպտոսում սկսվում է Մուրսիի դատավարությունը. նրան, հնարավոր է, մահապատիժ է սպառնումՏապալումից 4 ամիս անց Եգիպտոսում կդատեն ժողովրդավար ճանապարհով ընտրված առաջին նախագահին:
10:09 • 04.11.13«Սպիտակ վագր» ֆիլմով Մակեդոնիայում մեկնարկել է Կարեն Շահնազարովի ֆիլմերի շաբաթը«Հաճելի է, որ իմ ֆիլմերը կներկայացվեն այստեղ»,- ասել է ռեժիսորը։ Նրա խոսքով՝ Մակեդոնիա այցելելու և իր ֆիլմերը ներկայացնելու հնարավորությունն ուրախությամբ է ընդունել։
10:06 • 04.11.13Յուրի Վարդանյանը մեր ազգի լեգենդն ա ժողովուրդ, թողենք էս մարդուն հանգիստ. Արմեն Սարգսյան«Յուրիկ Վարդանյանին որպես Յուրիկ Վարդանյան ենք հիշելու: Նույնիսկ որպես նախարար չենք հիշելու։ Իրեն որպես մեզ ազգովի պարծանք բերած Յուրիկ Վարդանյան ենք հիշելու»,- գրել է նա։
09:40 • 04.11.13Ինդոնեզացի հաքերները տասնյակ ավստրալական կայքեր են կոտրելՀաքերային հարձակման ենթարկված կայքերում հրապարակվել են Ինդոնեզիան լրտեսելը դադարեցնելու պահանջով հաղորդագրություններ:
09:27 • 04.11.13Չինաստանում ձերբակալել են փլուզված կամրջի կառուցման համար պատասխանատու չինովնիկներինԿամրջի վերանորոգումն արժեցել էր ավելի քան 821 հազար դոլար, սակայն այն փլվել էր ջրհեղեղի ժամանակ՝ վերանորոգման ավարտից ընդամենը հինգ օր անց:
09:15 • 04.11.13ԱՄՆ-ն չի քննարկում Սնոուդենին ներելու հարցը. Սպիտակ տունԼրագրողները հետաքրքրվել են, թե արդյոք պատրա՞ստ է Բարաք Օբաման ինչ-որ պայմանով քննարկել ԱԱԳ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին ներելու հարցը։ «Նման ոչ մի պայման չի քննարկվել»,-ասել է խորհրդականը։
