Իրադարձային
-ից
-ը
18:56 • 28.10.13Ոստիկանությունը հայտնաբերել է Էրեբունու դատարանից փախած ամբաստանյալինՆրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: Սերոբ Մ.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ:
18:30 • 28.10.13ՄՄ-ին անդամակցումը միայն անվտանգության երաշխիք չէ, երկուստեք կան այլ հետաքրքրություններ. Սեյրան Օհանյան«Մաքսային միությանն անդամակցելով`Հայաստանի համար միայն անվտանգության երաշխիքներ չեն ապահովվի։ Հետաքրքրությունները երկուստեք են, և յուրաքանչյուր երկիր ունի իր ծրագրերը, նպատակները»,-ասաց նախարարը:
18:21 • 28.10.13Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Երիտասարդների ներուժը» կինոփառատոնի բացմանը (լուսանկարներ)Փառատոնը մեկնարկել է Նյու Յորքի Բրուքլին թաղամասի դպրոցներից մեկի շախմատի երիտասարդական թիմի մասին պատմող «Բրուքլինյան ամրոց» ֆիլմի պրեմիերայով, որը …
18:19 • 28.10.13Իվանիշվիլին իր հետնորդի անունը կհայտնի նոյեմբերի 2-ինՆրա խոսքով՝ ուրբաթ քաղխորհուրդը կքննարկի իր առաջարկած թեկնածուի հարցը, իսկ շաբաթ հանդիպում տեղի կունենա խորհրդարանական մեծամասնության հետ։ Միայն դրանից հետո հանրությանը կներկայացվի նոր վարչապետը։
18:16 • 28.10.13Ամուսնացած ամերիկացիներն ավելի «ձեռնտու» են տնտեսությանը. GallupGallup-ի տեղեկություններով՝ ԱՄՆ-ի ամուսնացած քաղաքացիներն ամեն օր ծախսում են միջինը 102 դոլար, մինչդեռ միայնակ ամերիկացիների ծախսերը կազմում են օրական մոտ 67 դոլար:
17:57 • 28.10.13ԵՄ-ն 85 մլն եվրոյի մարդասիրական օգնություն կհատկացնի Սիրիային85 մլն-ից 40 մլն եվրոն կհատկացվի Հորդանանում ապաստան գտած 500 հազար սիրիացի փախստականների կրթական ու բուժական ծրագրերի ֆինանսավորմանը։ Եվս 5 մլն եվրոն կտրամադրվի սիրիացի ուսանողներին։
17:47 • 28.10.13Փակ շուկայի «պաշտպանները» փակեցին շուկայի մուտքը Նախախորհրդարանի անդամների առջև (տեսանյութ)Փակ շուկայի համար շարունակվող բողոքի հերթական ակցիային շուկայի «պաշտպանների» թևից այսօր ակտիվիստների հասցեին հնչեցին սեռական հայհոյանքներ թե տղամարդկանց, թե կանանց կողմից:
17:33 • 28.10.13Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Հարավային Կորեա՝ մասնակցելու Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի 10-րդ համագումարինՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնել է Հարավային Կորեա`մասնակցելու Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի 10-րդ համագումարին:
17:03 • 28.10.13Աֆիցերներին ինչքա՞ն փող եք տալիս, դու էդ ասա, մերը գրողին ըլնի. գեներալ-պատգամավորը 2014թ. բյուջեի քննարկմանըՊավել Սաֆարյանը ներկայացրեց միջին աշխատավարձը՝ նշելով, որ այն 443.000 դրամից կդառնա 609.887 դրամ: «Պահ»,- գոհ արձագանքեց գեներալ-պատգամավորը:
16:46 • 28.10.13Իրանը փակել է ռեֆորմիստական «Բահար» թերթը«Բահարը» չորեքշաբթի մի հոդված էր հրապարակել, որը կասկածներ էր հայտնում, թե Մուհամմեդ մարգարեն փոխարինող է նշանակել. մի պնդում, որը հակասում է շիա մուսուլմանների հավատքին:
16:34 • 28.10.13Թուրքական F16 կործանիչները հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքի ահաբեկիչներինԱյսօր թուրքական կողմում «Ալ Կաիդայի» ցանցի հետ կապ ունեցող ահաբեկիչների կողմից արձակված արկերը պայթել էին Թուրքիայի տարածքում, ինչի հետևանքով զոհվել էր Թուրքիայի քաղաքացի։
16:33 • 28.10.13Սերժ Սարգսյանը շնորհավորել է Գեորգի ՄարգվելաշվիլիինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Գեորգի Մարգվելաշվիլիին՝ 2013թ. հոկտեմբերի 27-ին կայացած Վրաստանի նախագահի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:
16:21 • 28.10.13Հրանուշ Հակոբյանը մասնակցել է Բեռլինի հայ համայնքի 90–ամյակի արարողությանըՍփյուռքի նախարարը շնորհավորել է համայնքի ստեղծման 90 ամյա հոբելյանը: Նա բարձր գնահատեց համայնքի կերտած պատմությունն ու նրա նորօրյա ջանքերը, հայապահպանությանը …
16:15 • 28.10.13Փոթորկի պատճառով վերամբարձ կռունկն ընկել է Մեծ Բրիտանիայի կառավարության շենքի վրաԿառավարության ներկայացուցիչը հայտարարել է, որ դեպքի հետևանքով ոչ ոք չի մահացել և չի տուժել: Աշխատակիցները ժամանակավորապես տարհանվել են շենքից:
15:59 • 28.10.13Հայերի «մահվան ճանապարհն» ու Ծիծեռնակաբերդի անմար կրակը. թուրք լրագրողը՝ Ցեղասպանության թանգարան այցի մասինՑեղասպանության հուշարձանի բլուրին հասնելիս կանացի ձայն ենք լսում։ Հուզիչ հայերեն երգն ենք լսում։ «Դլե յաման»,-հնչում է գեղեցիկ և հուզիչ ձայնը։
