Իրադարձային
-ից
-ը
16:43 • 29.10.13Մոսկվայում ուղղաթիռ է ընկել. օդաչուներն ինքնանետվել են«Ուղղաթիռն ընկավ անտառային տարածքում, ինչից հետո երկու պայթյունի ձայն լսվեց։ Առաջինը տեղի ունեցավ 15։35-ի սահմաններում, իսկ երկրորդը՝ մի քանի վայրկյան անց»,-գործակալությանը պատմել է ականատեսներից մեկը
15:52 • 29.10.13Սաակաշվիլին ծախսել է նախագահական հիմնադրամի գրեթե ողջ միջոցները. վրաց նախարարՎրաստանի նախագահի պահուստային հիմնադրամը, որը նախատեսված է եղել 2013 թվականի համար, կազմել է 10 միլիոն լարի (մոտ 6 միլիոն դոլար)։
15:44 • 29.10.13WikiLeaks-ը հրապարակել է ամերիկյան լրտեսների տեղակայման քարտեզը (տեսանյութ)Քարտեզի վրա նշված են ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության գաղտնալսման կետերը, և հատուկ գործակալների մշտական ներկայության վայրերի թվում են Մոսկվան, Փարիզը, Բեռլինը, Հռոմն ու Մադրիդը։
15:28 • 29.10.13Աշխարհում հաստատվել է քսակի համակարգը, ու իշխում է մի կրոն՝ փողը. Աշոտ Մանուչարյան«Քաղաքական ոլորտում այն է, որ երկիրը ծառայի համակարգին ու նրա նպատակներին, տնտեսական ոլորտում հումք մատակարարի ամենաէժան գներով, այսինքն՝ մարդ մատակարարի՝ խելացի ու տաղանդավոր»,- ասաց նա։
15:05 • 29.10.13Մոտ 8000 քաղծառայողի աշխատավարձ կբարձրանա. Մանվել Բադալյան«Կբարձրանա մոտ 8000 քաղաքացիական ծառայողի աշխատավարձեր, նրանց միջին աշխատավարձը կդառնա 240-250 հազար, նախկինում 120 հազար էր»,- ասաց Մանվել Բադալյանը։
15:04 • 29.10.13Adobe-ի վրա հաքերների հարձակումից տուժածների թիվը հասել է 38 միլիոնիԱվելի վաղ հաղորդվում էր, որ դեպքի հետևանքով հաքերները հասանելիություն են ստացել 2,9 միլիոն օգտատերերի տվյալներին:
14:24 • 29.10.13Եգոր Շչերբակովի եղբայրը հերքել է եղբոր ողջ լինելու մասին լուրերըԱնտոն Շչերբակովի խոսքով՝ տեղեկությունները, թե եղբայրը ողջ է, աբսուրդային են։ «Չգիտեմ, թե ով է տարածում այդ տեղեկությունները, սակայն պետք է հարգել հանգուցյալին և նրա ընտանիքին»,-ասել է նա։
13:40 • 29.10.13Եվրոպացի քաղաքական գործիչները գաղտնալսվելու վախից հրաժարվում են բջջայիններիցԵվրոպացի քաղաքական գործիչները հրաժարվում են բջջայիններից, քանի որ վախենում են, թե ԱՄՆ-ն իրենց ևս գաղտնալսում է:
13:30 • 29.10.13Մուշի կանանց բանտում ապստամբություն է սկսվելԿալանավորները, ի նշան բողոքի, հրդեհել են խցերից մեկը, որի հետևանքով տուժել է 7 մարդ։ Բոլոր տուժածները տեղափոխվել են քաղաքային հիվանդանոց։
12:55 • 29.10.13Սիրիայում հայկական եկեղեցի է հրկիզվելՍիրիայի հյուսիս-արևելքում՝ Թուրքիայի հետ սահմանամերձ Թել-Աբիաթ քաղաքում, զինյալ ահաբեկիչները հայկական եկեղեցի են հրկիզել, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը՝ սիրիական ՍԱՆԱ-ին հղումով։
12:19 • 29.10.13Մուսա լեռան ժառանգները ցանկանում են հայրենիք վերադառնալ. թուրք լրագրողի անդրադարձը հերոսամարտից փրկվածների ժառանգներինTaraf-ի հոդվածագիր Օզլեմ Էրթանը, որը հոդվածաշար էր ներկայացրել Երևանի և Ծիծեռնակաբերդի մասին, այժմ էլ անդրադարձել է մուսալեռցի և սասունցի հայերին, որոնք երազում են վերադառնալ պատմական հայրենիք։
12:06 • 29.10.13Հայաստանը չի միանալու Մաքսային միությանը. Բորիս ՆավասարդյանԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը խորապես համոզված է, որ Հայաստանը չի միանալու Մաքսային միությանը և թվարկում է մի շարք պատճառներ, որոնք ավելի լուրջ են, քան ОРТ-ում հնչած...
12:04 • 29.10.13Օբաման հանդիպել է Նեթանյահուի հետ՝ Իրանի միջուկային հարցը քննարկելու համարՆեթանյահուն պահանջել է, որպեսզի Իրանի նկատմամբ հավելյալ ճնշում գործադրվի՝ պնդելով, որ այս խնդիրը դիվանագիտական լուծում դժվար թե ունենա։
11:59 • 29.10.13Քեթրին Էշթոնն ու Շտեֆան Ֆյուլեն շնորհավորել են Մարգվելաշվիլիին նախագահ ընտրվելու առթիվՀանձնակատարները կոչ են արել նոր նախագահին աշխատել վարչապետի, կառավարության, խորհրդարանի, այդ թվում նաև ընդդիմադիր և քաղաքացիական հատվածի հետ։
11:36 • 29.10.13Ոստիկանի կողմից դեռահասի սպանությունն անկարգությունների պատճառ է դարձել ԲրազիլիայումԱնկարգությունների պատճառը երկու օր առաջ տեղի ունեցած սպանությունն է. ոստիկանների զոհը տեղի բնակիչ 17-ամյա Դուգլաս Ռոդրիգեսն է: Նրան գնդակահարել էին իր 12-ամյա եղբոր աչքի առաջ:
