Իրադարձային
-ից
-ը
13:05 • 23.10.13Ադրբեջանցի դիվանագետները Զեյնալովին բացատրել են իր իրավունքներըԱդրբեջանցի դիվանագետներին թույլ են տվել այցելել Օրհան Զեյնալովին, որը մեղադրվում է Մոսկվայում 25-ամյա Եգոր Շչերբակովի սպանության համար։
12:19 • 23.10.13Կառլ Այքանը վաճառել է Netflix-ի բաժնետոմսերի մի մասըԱյքանը գնել էր բաժնետոմսերը 58 դոլարով: Այժմ այդ բաժնետոմսերի վաճառքից նրա եկամուտը կկազմի 700-800 միլիոն դոլար:
12:15 • 23.10.13Ազատագրելով հուշարձանը`մենք մասամբ ազատագրում ենք մեր երկիրը. Նախախորհրդարանի հայտարարությունըԾածկած շուկան մեր կեղեքված երկրի ու ժողովրդի, իսկ օլիգարխը` կեղեքիչ համակարգի մասերն ու խորհրդանիշներն են, ասվում է հայտարարության մեջ:
11:53 • 23.10.13Աղանդավորները լցվում են այնտեղ, որտեղ օրենսդրական դաշտը բաց է. Ալեքսանդր ԱմարյանԿրոնական կառույցների անվան տակ, այդ դաշտը կարգավորող օրենքի թերություններն օգտագործելով Հայաստանում փող են լվանում, հայտարարեց Քայքայիչ աղանդներից տուժածների և վերականգնողական կենտրոնի ղեկավարը:
11:46 • 23.10.13Չիլիում քաղաքական գործչին դատի են տվել Պինոչետի դեմ մահափորձի համարՄահափորձի ժամանակ մահացել են Պինոչետի հինգ թիկնապահները: Հինգ սպանվածներից բացի, դեպքի ժամանակ վիրավորվել է ևս 11 մարդ:
10:54 • 23.10.13Սիրիայի ընդդիմությունը չի մասնակցի «Ժնև-2»-ին, քանի դեռ Ասադը նախագահ է«Ժնևյան համաժողովը հաջողություն չի ունենա, եթե Ասադը շարունակի նախագահել ու կոտորել սեփական ժողովրդին»,-ասել է Ալ-Ջաբրան՝ հավելելով, որ ընդդիմությունն իշխող ռեժիմի հետ որևէ բանակցություններ չի սկսի։
10:51 • 23.10.13Հիմա էլ գումար կհատկացվի «ՀԱՊԿ-ը և Եվրասիայի անվտանգությունը» թեմայով գիտաժողովի համարՀիշեցնենք, որ Արամ Մանուկյանը հրապարակել էր, որ ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցությունների նպատակով ՀՀ բյուջետային ծախսերը կազմել են մոտ 35 մլն դրամ կամ շուրջ 86 հազար ԱՄՆ դոլար:
10:49 • 23.10.13Էդվարդ Նալբանդյանը Մինսկում կմասնակցի ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստինԲելառուսի մայրաքաղաքում հոկտեմբերի 24-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Մինսկ:
10:30 • 23.10.13Նախքան փորձաքննության արդյունքները ստանալը ոչ ոք չի կարող ասել՝ ով է Երևան-Եղվարդ ավտովթարի մեղավորըՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ նախքան փորձագիտական եզրակացությունների պատասխանները ստանալը, ոչ ոք չի կարող ասել՝ ով է վթարի մեղավորը:
10:27 • 23.10.13Երևանի Արշակունյաց պողոտայում վրաերթի են ենթարկել 59-ամյա տղամարդուԸստ ոստիկանության մամուլի ծառայության՝ տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
10:26 • 23.10.13Նոր Զելանդիայի փոստին թույլատրել են աշխատել շաբաթը երեք անգամԱշխատանքային ժամերի կրճատման հարցում պնդել է փոստի ղեկավարությունը, որը հայտարարել է, որ դա միակ միջոցն է խուսափել վնասներից՝ փոստային ծառայություններից օգտվողների կտրուկ կրճատման պատճառով:
10:07 • 23.10.13«Ալ-Կաիդան» 1 մլն դոլար է առաջարկել Կադաֆիի զենքերի դիմացԸստ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տվյալների՝ լքված պահեստում կա 4 հազար «երկիր-երկինք» դասի հրթիռ, որոնցից յուրաքանչյուրը կարող է ուղևորատար ինքնաթիռ ոչնչացնել։
10:05 • 23.10.13Ինքնասպանության փորձ. քաղաքացին փորձել է ցած նետվել Հաղթանակ կամրջիցՀՀ ԱԻ նախարարություն հոկտեմբերի 23-ին, ժամը 08.40-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացի է փորձում ինքնասպան լինել: անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
10:05 • 23.10.13Մեծ Բրիտանիան հրաժարվել է Էկվադորի հետ համատեղ Ասանժի գործով հանձնաժողով ստեղծել«Ցավոք, Մեծ Բրիտանիան բանավոր ձևով տեղեկացրել է մեզ, որ հետաքրքրված չէ այդ հարցով, թեև նախկինում նրանց արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը հակառակն էր ասում»,- ասել է Պատինյոն։
09:25 • 23.10.13ԱՄՆ-ն հերքել է ֆրանսիացիներին գաղտնալսելու մեղադրանքըՄինչդեռ Le Monde-ը նոր տեղեկություններ է հրապարակել, որոնց համաձայն ամերիկացիները գաղտնալսել են Վաշինգտոնում Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցներին և ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչներին:
