Իրադարձային
-ից
-ը
17:47 • 23.10.13Nissan-ը 152.000 ամենագնաց է հետ կանչում՝ արգելակների խնդիրների պատճառովԱվտոմեքենաների տերերը 60 օրվա ընթացքում նախազգուշացում կստանան։ Արգելակման համակարգի վերածրագրավորումը բրենդի դիլերներն անվճար կիրականացնեն։
17:43 • 23.10.13Դեդ Հասանի կլանից «օրենքով գողն» արտաքսվել է ՌԴ-իցԿարդավան, որը քրեական աշխարհում հայտնի է որպես Գելա, ձերբակալվել է երկուշաբթի օրը, Մոսկվայում։ Նրա մոտ հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու անձնագիր, սակայն այն չգործող է ճանաչվել։
16:49 • 23.10.13Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացման հարցը` Վիլնյուսից հետո. Կարլ Բիլդտ«Այն պահից, երբ կայացվեց որոշումը, Հայաստանից այցելությունների իսկական տեղատարափ սկսվեց, և մեզ շարունակ ասում էին՝ «իրականում մենք չէինք ցանկանում լքել …»։
16:47 • 23.10.13Femen-ի ակտիվիստուհիները մերկացել են Համբուրգի ղեկավարի ելույթի ժամանակԻնչպես նշել է ոստիկանության ներկայացուցիչը՝ աղջիկներին չեն ձերբակալել, այլ ընդամենը դուրս են հանել շենքից, ինչից հետո բաց են թողել նրանց:
16:33 • 23.10.13Ուկրաինան վերջին 3 տարիներին ռուսական գազի համար մոտ 20 մլրդ դոլար է վճարել. Ազարով«Այդպիսի գազի գնի դեպքում մենք կրճատել ենք և կրճատելու ենք գազի ներմուծումը, իսկ ապագայում, և սա դատարկ խոսքեր չեն, Ուկրաինան առհասարակ կհրաժարվի այդ գնով գազ գնել»,- ասել է Ազարովը:
16:24 • 23.10.13Թուրք-սիրիական սահմանին վթարի հետևանքով թուրք գեներալներ են վիրավորվելԻնչպես տեղեկացնում է պարբերականը, զինվորականներին տեղափոխող զինվորական մեքենան բախվել է սիրիական պետհամարանիշներով մեքենայի։
16:21 • 23.10.13Բերդ–Իջևան ավտոճանապարհի միջադեպի առթիվ ԵՊՀ Ուսանողական խորհուրդը բողոքի ցույց էր կազմակերպել ԵԱՀԿ-ի դիմաց (տեսանյութ)ԵՊՀ մի խումբ ուսանողներ այսօր Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության հայաստանյան գրասենյակի դիմաց բողոքի ցույց անցկացրեցին՝ պահանջելով դատապարտել Ադրբեջանի գործողությունները:
16:17 • 23.10.13Ճապոնական ռեստորանների ցանցը հաճախորդներին 1 մլն դոլար կվճարի՝ ճաշացանկի սխալների պատճառովՕրինակ՝ նշվել է, որ ձկնային ուտեստները պատրաստվել են թարմ ձկից, սակայն իրականում օգտագործվել է սառեցված ձուկ։
16:05 • 23.10.13Վարձու մարդասպանները բերման են ենթարկվել. նախապատրաստվում էր Գավառի բնակիչ Ռաֆիկ Մադոյանի սպանությունը (տեսանյութ)Ի դեպ, 2011-ին Ռաֆիկ Մադոյանի վրա Մոսկվայում կատարվել էր մահափորձ. դիպուկահարը կրակ էր բացել այն պահին, երբ Մադոյանն ու նրա թիկնապահը մտնում էին շքամուտք։
14:47 • 23.10.13Ստանիսլավսկու թատրոնում այսօր և վաղը փորձերը հետաձգվել են. թատրոնի ղեկավարTert.am-ի հետ զրույցում թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանը հերքեց լուրերն այն մասին, թե ինքը ստիպել է թատրոնի բոլոր դերասաններին գալ և մասնակցել փորձին:
14:36 • 23.10.13Վրաստանում «դեկրետ» կուղարկվեն նաև տղամարդիկՎրաստանի իշխանություններն առաջարկում են Աշխատանքային օրենսգրքում փոփոխություն մտցնել, ինչը տղամարդկանց հնարավորություն կտա հղիության և ծննդաբերության արձակուրդի գնալ։
14:26 • 23.10.13Գործազրկության 18 000-ական դրամ նպաստներն այլևս չեն վճարվի. ԱԺ-ն ընդունեց «Զբաղվածության մասին» օրենքը65 կողմ, 11 ձեռնպահ, 27 դեմ քվեարկությամբ Ազգային ժողովն ընդունեց Կառավարության կողմից ներկայացված «Զբաղվածության մասին օրենքը»։
14:20 • 23.10.13Գործազուրկին 18 000 դրամ նպաստ չեք տալիս, բայց 203%-ով բարձրացնում եք նախագահի աշխատավարձը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)«Ընդհանրապես աշխատավարձի բարձրացման համար երկու պայման կա. եթե միավորը, նրա գործերը հաջողակ են լինում, և կամ գործատուն համարում է, որ պետք է ավելին վճարի …»։
13:47 • 23.10.13ՀՀ կառավարության որոշմամբ կստեղծվի դատական իշխանության նոր մարմին` դատավորների խորհուրդՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ դատական օրենսգրքում և ևս ութ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին։
13:28 • 23.10.13Ֆրանսիան իմ տունն եմ համարում. այդ երկրում բողոքի ալիքի պատճառ դարձած Խաչիկ Խաչատրյանը հարցազրույց է տվելGazeta.ru-ն հարցազրույց է ներկայացրել հայ ուսանող Խաչիկ Խաչատրյանի հետ, որին Ֆրանսիայից արտաքսելուց հետո այնտեղ «ուսանողների ապստամբություն» էր տեղի ունեցել։
